Հայկական արմատներով ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն, որն օրերս «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գալայի ժամանակ պարգեւատրվել է COAF-ի մարդասիրական մրցանակով, ինստագրամյան իր էջում կիսվել է գալայի իր ելույթով։ Դերասանը, որն այս տարի բացահայտեց, որ իր տատը 1915 թ-ի Հայոց ցեղասպանության փրկվածներից էր, խոստովանել է, որ չէր սպասում, թե ինչ ազդեցություն կարող էր ունենալ իր պատմությունը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ես պատկերացում չունեի, թե որքան քիչ է հայտնի հայերի պատմությունը հանրությանը: Ամեն ինչ պահպանվել է շնորհիվ կանանց, որոնք պետք է շարունակեին, պետք է կենդանի պահեին մեր մշակույթը: Եվ ես կոչ եմ անում բոլորին շարունակել տարածել այս մշակույթը, փոխանցել մեր ուտեստները, կրոնը, լեզուն՝ ահա, թե ինչպես ենք մենք կենդանի մնացել, ու ինչպես կապրենք հավերժ: Ինչ էլ պատահի աշխարհում, հայ մշակույթը միշտ կլինի՝ շնորհիվ COAF-ի պես կազմակերպությունների»,-իր խոսքում հավելել է դերասանը։
Տեսանյութին կից նա նաեւ գրել է,-«Ինձ համար պատիվ էր «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի 20-րդ գալային հրավիրված լինելը։ Հպարտ եմ, որ ստացել եմ 2023 թ-ի մարդասիրական մրցանակը։ Հիանալի երեկո էր՝ լի ուժով, հույսով ու բարությամբ։ Ընդամենը մի քանի ժամում մենք հավաքեցինք ավելի քան 10,000,000 դոլար, որով կօգնենք զարգացնել COAF-ի նախաձեռնությունները Հայաստանի գյուղական շրջաններում՝ ընդգրկելով այնպիսի կարեւոր ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, հոգեսոցիալական աջակցությունը եւ տնտեսական զարգացումը: Բոլոր հայերը փրկվածներ են կամ սերում են նրանցից, եւ COAF-ն աշխատում է ապահովել, որ երեխաների հաջորդ սերունդը ստիպված չլինի տառապել»։
Հավելենք, որ միջոցառմանը Մանգանիելոն ներկայացել էր նոր ընկերուհու՝ Քեյթլին Օ'Քոնորի հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը