Ամերկահայ հայտնի շեֆ խոհարար Արա Զադայի ընտանիքում ամանորյա տոնակատարությունները սկսվում են Սուրբ Ծնունդի նախօրեին, որը ԱՄՆ-ում նշվում է դեկտեմբերի 25-ին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արան պատմել է, թե ինչպես է անցկացնում տոնը եւ ինչ հատուկ բաղադրատոմս ունի Սուրբ Ծննդի համար։
«Մենք ընտանիքով հավաքվում ենք կամ մեր տանը, կամ՝ մայրիկիս, եւ Սուրբծննդյան մեծ խնջույք ենք կազմակերպում՝ ներառելով մի շարք զվարճանքներ, ընտանեկան խաղեր․․․ Իսկ Ամանորը, սովորաբար նույն ձեւ ենք նշում, բայց ավելի շատ՝ ընկերական միջավայրում․ հավաքվում ենք ընկերներից մեկի կամ մեր ընտանիքի անդամներից մեկի տանը եւ տոնում ենք երեխաների հետ՝ ամբողջ գիշեր պարելով, շամպայնի շշերով եւ տոնական փայլերով»,-պատմում է շեֆ խոհարարը։
Ինչպես Հայաաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում, հայերը սիրում են առատ սեղանների շուրջ հավաքվել։ Արայի ընտանիքը բացառություն չէ։
«Նախուտեստները միշտ մեծ տեղ են զբաղեցնում: Ընթրիքի սեղանին մենք միշտ ունենում ենք ավանդական ուտեստներ, որոնք դուք պատրաստում եք Հայաստանում՝ տոլմա, սարմա, իշլի քյուֆթա, եւ մենք անպայման ունենում ենք չի քյուֆթայի մեծ ափսե։ Սովորաբար պատրաստում ենք մեկ հիմնական ճաշատեսակ՝ կամ տավարի մսի (կողային կտոր) տապակ, կամ հնդկահավ, կամ ամբողջական խոզի խորոված: Ջեռուցում պատրստվող տավարի միսն իմ սիրելիներից է եւ նաեւ ամենահեշտ բաղադրատոմսերից մեկն է»։
Посмотреть эту публикацию в Instagram
Ինչպե՞ս այն պատրաստել․
Անհրաժեշտ է՝
4 ֆունտ տավարի միս (կողային կտոր)
2 շերտ կարագ՝ փափկած
1 ճյուղ հազրեվարդ (ռոզմարին)
1 ճ/գ ուրց
2 ճ/գ աղ
1 ճ/գ պղպեղ
«Ջեռոցը նախապես տաքացրեք մինչեւ 500 աստիճան։
Կարագն ու համեմունքները խառնեք իրար։ Կարագի խառնուրդը քսեք ամբողջ մսի վրա, դրեք ջեռոցի հատուկ սկուտեղի մեջ եւ ուղարկեք ջեռոց։ Եփեք 5 րոպե՝ մեկ ֆունտ մսի դեպքում: Այսպիսով, 4 ֆունտի դեպքում եփեք 20 րոպե: Սա է կարեւոր մասը։ Անջատեք ջեռոցը եւ 2 ժամ թողեք մնա այնտեղ՝ առանց դուռը բացելու։ 2 ժամ հետո տապակը հանեք եւ թողեք հանգստանա 15-20 րոպե։Դուք կունենաք կատարյալ պատրաստված Med-Rare ուտեստ: Վայելեք այն»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ