2023 թվականը նշանավորվեց «ելակի» դիմահարդարմամբ եւ latte make-up թրենդով։ Եվ թեեւ դժվար է գուշակել, թե որ թրենդը հայտնի կդառնա նոր տարում, կարելի է ենթադրել, թե ինչպիսի դիմահարդարումը կլինի թրենդային՝ հետեւելով պոդիումների մոդելների եւ հայտնիների վերջին լուքերին: Ահա դիմահարդարման վեց միտումներ, որոնք արժե փորձել 2024 թվականին:
Աչքերի գրաֆիկական դիմահարդարում
Посмотреть эту публикацию в Instagram
Մոդելների արտաքինում, թե՛ պոդիումի վրա, թե՛ դրանից դուրս, նկատվում են համարձակ, նկարչական գծեր, ինչպես Ստեֆանի Հսուի «սպիտակ թեւերով» դիմահարդարումը:
Բազային սեւը նույնպես թրենդային է, բայց ստվերաներկերի շերտավոր երանգները ներկայացված են տասից ավելի անփայլ եւ փայլուն երանգներով:
Ջրի թեմա
Посмотреть эту публикацию в Instagram
Էմմա Չեմբերլենի՝ 2000 թ-ի զով տեսքը թրենդային է նաեւ 2024 թ-ին: Ըստ Pinterest-ի՝ ջրային կապույտ դիմահարդարման որոնումները աճել են 100 %-ով:
Լղոզված շուրթեր
Посмотреть эту публикацию в Instagram
Շուրթերն, ասես, համբույրից հետո լինեն: Կատարյալ հարթ, անփայլ տեսք ունենալու համար դիմահարդարներն օգտագործում են կարմրաներկ:
Օմբրե շուրթեր
Արտաքին տեսքի ավելի դրամատիկ տարբերակի համար հայտնի մարդիկ, ինչպիսիք են Մեգան Թի Սթալիոնը, ընտրում են երկերանգ օմբրե շուրթեր: Այն նաեւ նկատվել է Dior-ի եւ Palomo Spain-ի ցուցադրություններին եւ լավագույն իմաստով վերադարձ է անցյալին:
Երկուսը մեկում՝ դիմահարդարում և մաշկի խնամք
Մաշկի խնամքի բաղադրիչներով դիմահարդարումը նորություն չէ, բայց այժմ այն դարձել է պարտադիր: Բանաձեւերը նույնպես դառնում են ավելի կատարելագործված, ինչպես U Beauty-ի The Super Tinted Moisturizer-ը, որը պարունակում է SIREN պարկուճային տեխնոլոգիա խոնավեցման համար եւ դեմքի վրա նույնքան թեթեւ է նստում, որքան դեմքի շիճուկը:
80-ականների վերածնունդ
Մաքսիմալիզմը վերադառնում է դիմահարդարման մեջ. օրինակ՝ Աննա Սուիի՝ 2024 թվականի գարնանային ցուցադրության վառ գույնի բլոկները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ