Հայաստանը 2024 թվականին մասնակցելու է Եվրոպական հեռարձակողների միության կողմից կազմակերպվող «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ին։ Այս առթիվ Առաջին ալիքը նախորդ տարվա ավարտին հայտարարեց դասական երաժիշտ-կատարողների մրցույթ՝ Հայաստանի մասնակցին ընտրելու համար: Հայտերն ընդունվելու են մինչեւ հունվարի 25-ը։ Մինչ այդ, NEWS.am STYLE-ը մրցույթի մանրամասների ու հայաստանյան մասնակցի ընտրության ընթացակարգի շուրջ զրուցել է մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Անուշիկ Տեր-Ղուկասյանի հետ։
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ը նոր հարթակ չէ Հայաստանի համար։ Մեր երկիրն առաջին անգամ մրցույթին մասնակցել է 2012 թ-ին՝ քանոնահար Նարեկ Կազազյանի գլխավորությամբ, որը Հայաստանին բերել է երրորդ պատվավոր հորիզոնականը։
Անուշիկը շեշտում է՝ «Այս մրցույթում երաժշտական գործիքի ընտրության հարցում սահմանափակումներ չկան, եւ դրանում էլ կայանում է մրցույթի՝ թե առանձնահատկությունը, թե դժվարությունը, բայց ելնելով նախորդ տարիների փորձից՝ կարող եմ ասել, որ ժյուրին նախապատվությունը տալիս է դասական գործիքին»։
Եվրոպական հեռարձակողների միության այս մրցույթն անցկացվում է երկու տարվա կտրվածքով։ Հայաստանի պատվիրակության ղեկավարի խոսքով՝ դրան մասնակցելը վաղուց էին քննարկում, քանի որ կարծում են՝ այն կարեւոր հարթակ է դասական երաժշտության տարածման համար։
«Մեր թիմի հետ միասին մոտ 2-3 տարի քննարկում էինք մրցույթին մասնակցելը, բայց կային որոշ բարդություններ, քանի որ սա երրորդ «Եվրատեսիլ»-ն է, որին մասնակցում ենք, եւ այս մրցույթի աշխատանքները զուգահեռ տարվում են մեծերի «Եվրատեսիլ»-ի աշխատանքների հետ։ Բացի այդ՝ այն երկու տարին մեկ է կազմակեպվում, իսկ վերջին տարիներին, եթե չեմ սխալվում, ոչ միշտ է անցկացվել: Երբ այս տարի տեղեկացանք, որ մրցույթը հաստատ կայանալու է, մեր որոշումը միանշանակ էր, եւ մենք այն ներկայացրինք Եվրոպայի հեռարձակողների միությանը։ Շատ ուրախ եմ, որ մի շարք բանակցությունների արդյունքում մեր հայտը հաստատվեց: Նշեմ նաեւ, որ Առաջին ալիքը համարվում է մրցույթի համապրոդյուսեր, այսինքն՝ բոլոր մասնակից երկրները մասնակցում են մրցույթի կազնակերպչական աշխատանքներին»:
Անուշիկն ասում է՝ մրցույթին մասնակցելու մյուս նպատակներից մեկը Հայաստանի ողջ տարածքում դասական երաժշտության կարեւորության ընդգծումն ու պատանի երաժիշտներին լսելի դարձնելն է: «Կան շատ տաղանդավոր պատանիներ, ովքեր, գուցե, հարմար հարթակ չունեն ներկայանալու, իսկ այս մրցույթը, կարծում եմ, լավագույն տարբերակն է այդ առումով»,- ասում է նա։
Մրցույթին կարող են մասնակցել այն պատանիները, որոնք 2024 թ. օգոստոսի 17-ի դրությամբ կլինեն նվազագույնը 12, առավելագույնը՝ 21 տարեկան:
Լսումներին կարող են դիմել միայն մենակատարները՝ ուղարկելով իրենց իսկ ընտրությամբ՝ 1 ստեղծագործության կենդանի կատարման վիդեո տարբերակը:
Առաջին փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն լսումների 2-րդ փուլին։ Այստեղ պրոֆեսիոնալ ժյուրին կառանձնացնի լավագույն մասնակիցներին, որոնք էլ կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերի ընթացքում հանդես կգան Առաջին ալիքի եթերում: Հաղթող մասնակիցը կներկայացնի Հայաստանը «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024»-ին։
«Մի քանի փուլից բաղկացած մրցույթ ենք անցկացնում։ Լսումների փուլին այցելելու ենք բոլոր մարզեր, որպեսզի այնտեղ ապրող դասական երաժիշտները եւս ներգրավված լինեն այս մրցույթում։ Հեռուստադիտողն այդ ողջ ընթացքին կարող է հետեւել օրագրերի տեսքով։ Մրցույթում ներգրավված են լինելու դասական երաժշտության ոլորտի մի շարք մասնագետներ, ովքեր մեզ կօգնեն ընտրել լավագույն մասնակցին։ Երբ հաղթողն ընտրվի, ըստ նրա ունակությունների եւ երաժշտական գործիքի, մեր մասնագետները կընտրեն նրան համապատասխանող ստեղծագործությունը, որով էլ նա կներկայանա մրցույթին։ Ի տարբերությունուն Եվրատեսիլի մեզ արդեն ծանոթ ձեւաչափերի՝ այս մրցույթում ներկայացնում են հայտնի ստեղծագործություններ»,- մանրամասնեց այս մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Անուշիկ Տեր-Ղուկասյանը:
Մեր ներկայացուցչի անունը պարզ կդառնա ապրիլին, իսկ մրցույթը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին՝ Նորվեգիայում։ Այս տարի մասնակցելու է 12 երկիր։ Համաձայն մրցույթի կանոնների՝ հաղոթողն ընտրվելու է միայն ժյուրիի քվեարկությամբ։ Հայաստանի պատվիրակության ղեկավարի խոսքով՝ մինչ մրցութային բեմում հայտնվելը՝ Հայաստանի մասնակցին մեծ պրոմո-արշավ է սպասվում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:35, 21 մայիսի
Կաննում կայացել է Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ամերիկյան ֆիլմի ցուցադրությունը23:24, 21 մայիսի
Մարտին Սկորսեզեն դստեր հետ հայտնվել է TikTok-ի հումորային տեսանյութում22:29, 21 մայիսի
Ամերիկուհին, ով պնդում է, որ ամուսնացել եւ բաժանվել է ուրվականից, այժմ որդեգրել է «դիվահար» ծաղրածուի21:04, 21 մայիսի
Wine Story. Ոչ ալկոհոլային գինիներ՝ այս տարվա թրենդը20:24, 21 մայիսի
Անահիտ Սիմոնյանի համարձակ զգեստն ու Ադելի «Easy on me» երգի cover-ը՝ երգչուհու մեկնաբանությամբ (ֆոտո/վիդեո)19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ