«Էմիլին Փարիզում» սերիալի դերասանուհի Էշլի Փարքն ինստագրամյան հետեւորդների հետ կիսվել է առողջական խնդիրների մասին, որոնց բախվել է տոնական օրերին։ Էշլին մի քանի լուսանկար է հրապարակել հիվանդանոցից ու շնորհակալություն հայտնել սիրելիին, ընտանիքին ու բժիշկներին՝ դժվար օրերին իր կողքին լինելու համար։
Посмотреть эту публикацию в Instagram
«Մինչ ես նստած եմ՝ վերականգնվելով 2024 թվականի առաջին մի քանի շաբաթներից, միակ բառը, որի մասին կարող եմ մտածել, երախտագիտությունն է: Դեկտեմբերին՝ ամանորյա արձակուրդների ժամանակ, ինձ մոտ սկսվեց տոնզիլիտ, որը վերածվեց կրիտիկական սեպտիկ շոկի՝ վարակելով եւ ազդելով իմ մի քանի օրգանների վրա: Ես երախտապարտ եմ, որ իմ առողջությունը լավացել է, չնայած այն ամենին, ինչ մեզ սկզբում ասել էին»,-գրել է դերասանուհին։ Էշլին պատմել է, որ ողջ ընթացքում իրեն «անվերապահորեն» աջակցել է սիրելին՝ Փոլ Ֆորմանը։ Զույգն այդ շրջանում գտնվում էր Թաիլանդում։ Իսկ ընտանիքի անդամները մշտապես կապի մեջ են եղել հեռախոսով։ Կադրերից մեկում երեւում է, թե ինչպես է Փոլը համբուրում հիվանդասենյակում պառկած ընկերուհուն։
«Դու հանդարտեցրիր իմ վախերն ու ուղեկցեցիր ինձ շտապօգնության մեքենաներով, երեք արտասահմանյան հիվանդանոցներով, մեկ շաբաթ ինձ հետ անցկացրիր ինտենսիվ խնամքի կենտրոններում․․․ ցավի ու շփոթմունքի մեջ, երբ մենք մենակ էինք աշխարհի մյուս ծայրում՝ հեռու մեզ ծանոթ մարդկանցից: Ես սիրում եմ քեզ Փոլ՝ ավելի շատ, քան երբեւէ կարող եմ ասել»,-հավելել է Փարքը։ Դերասանուհին նշել է, որ սկզբում տատանվում էր կիսվել իր հետ պատահածով, թե ոչ,-«Ես դեռ վերականգնողական փուլում եմ, բայց հիմա գիտեմ, որ վատագույնն անցյալում է»,-հավելել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը