Քեյթ Ուինսլեթը դեմ է Օզեմպիկի օգտագործմանհը՝ քաշի կորստի համար:
The New York Times Magazine-ին տված լայնածավալ հարցազրույցում, 48-ամյա դերասանուհին խոսել է ոչ միայն դեղահաբի նկատմամբ բացասական վերաբերմունքի, այլեւ տարիների ընթացքում իր քաշի վերաբերյալ հնչած տարաբնույթ կարծիքների մասին, որոնք, ըստ դերասանուհու, այժմ իրեն ոչ մի կերպ չեն հուզում։
«Ես իրականում չգիտեմ, թե ինչ է Օզեմպիկը»,-ասել է անգլիացի դերասանուհին, որին մեջբերում է People-ը,-«Ես միայն գիտեմ, որ դա ինչ-որ հաբ է, որը մարդիկ ընդունում են նաեւ քաշի կորստի համար, կամ նման մի բան»:
Հոլիվուդյան դերասանուհին հետաքրքրվել է, թե ինչ է իրենից ներկայացնում դեղամիջոցովը։ Հայտնաբերելուց հետո նա տպավորված չի եղել։
«Օ, Աստված իմ»,-ասել է Ուինսլեթը,-«Սարսափելի է հնչում»:
Հարցազրույցի ընթացքում Ուինսելթը վերհիշել է 1997 թվականին «Տիտանիկ» ֆիլմի նկարահանումները: Նա պատմել է, որ բրիտանական տաբլոիդները, պարբերաբար, անդրադառնում էին իր քաշին: Նշվում է նաեւ, որ հանգուցյալ Ջոան Ռիվերսը կատակում էր, թե Ուինսլեթն է խորտակել Տիտանիկը։
«Ես երբեք ոչ ոքի չեմ պատմել այդ մասին»,-ասել է դերասանուհին՝ անդրադառնալով սնման խանգարմանը, որին բախվել էր այդ ժամանակաշրջանում,-«Գուշակեք, թե ինչու․ որովհետեւ ձեզ շրջապատող մարդիկ ասում են. «Հեյ, դու հիանալի տեսք ունես: Դու նիհարել ես»։ Այսինքն, նույնիսկ գեղեցիկ տեսքի մասին հաճոյախոսությունները կապված են քաշի հետ: Ես մարդկանց թույլ չեմ տալիս այդ թեմայով խոսել։ Եթե փորձեն, անմիջապես բոլորին տեղը կդնեմ»,-եզրափակել է Ուինսլեթը։
Լուսանկարը՝ Variety via Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը