Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Սկանդալ արվեստի աշխարհում. Ստամբուլի բիենալեի տեղափոխումը եւ Հայոց ցեղասպանությունը

21:11, 22 հունվարի

Ստամբուլի բիենալեն՝ արվեստի աշխարհի ամենամեծ իրադարձություններից մեկը, համադրող Իվոնա Բլազվիկի հրաժարականից հետո հետաձգվել է մինչեւ 2025 թվականը։

Բրիտանացի համադրող Իվոնա Բլազվիկի ընտրությամբ պայմանավորված՝արվեստի աշխարհում ստեղծված հակասությունները, «անհնարին» են դարձրել բիենալեի բացումն այս տարվա սեպտեմբերին, հայտնել է Ստամբուլի մշակույթի եւ արվեստի հիմնադրամը, որը կազմակերպում է բիենալեն։ Հիմնադրամի ներկայացուցիչը հարցազրույցում ասել է, որ Բլազվիկը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ որոշում է կայացվել միջոցառումը հետաձգել, գրում է NYT-ը։

ивона.jpg (27 KB)

Իվոնա Բլազվիկ

Ցուցահանդեսի շուրջ աժիոտաժը մի քանի ամիս է, ինչ կուտակվել է։  Մինչ գլխավոր համադրողի դերը ստանձնելը Բլազվիկը չորս հոգուց բաղկացած խորհրդատվական խմբի անդամ էր, որը վերանայում էր պաշտոնի համար դիմումները, եւ սկզբում այդ պաշտոնի համար առաջարկել էր Դեֆնե Այասին: Սակայն բիենալեի կազմակերպիչները մերժել են այդ ընտրությունը եւ փոխարենը օգոստոսին հայտարարել, որ Բլազվիկը ինքը կղեկավարի միջոցառումը:

Արվեստի աշխարհի ինսայդերները ենթադրել են, որ Այասի թեկնածությունը մերժվել է, քանի որ նրա ընտրությունը Թուրքիայում քաղաքականապես սադրիչ է համարվել: 2015 թվականին Այասը վարում էր Վենետիկի բիենալեի թուրքական տաղավարը, որը նվիրված էր նկարիչ Սարգիսին։ Տաղավարի կատալոգում ներառված էր Հայոց ցեղասպանության համառոտ հիշատակում։

дефне.jpg (19 KB)

Դեֆնե Այաս

Բլազվիկը ժամանակակից արվեստի աշխարհում հայտնի գործիչ է, ով 20 տարի ղեկավարել է Լոնդոնի Ուայթչեփել պատկերասրահը: Նրա նշանակումից հետո The Art Newspaper-ը հայտնեց նրա ընտրության պայմանները, այդ թվում՝ Այասի հեռացումը, եւ թուրք արվեստագետները սկսեցին քննադատել կազմակերպչի գործողությունները։

Ստամբուլի բիենալեն, որը սկսվել է 1987թ-ին և անցկացվում է քաղաքի տարբեր վայրերում, 2000-ականների սկզբից ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերել: Սա միջազգային համադրողների եւ կոլեկցիոներների համար հնարավորություն է հասկանալու, թե ինչ են անում թուրք արվեստագետները, որոնցից շատերը հայտնում են ինքնագրաքննության մասին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը եւ նրա պահպանողական կողմնակիցներին չվրդովելու համար: Այս տարվա Բիենալեն նվիրված էր «արվեստի դերին՝ կորստից եւ տրավմայից հետո»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել