Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթը, եկել է այն եզրակացության, որ հաջողությունը փողի մեջ չէ, այլ ձեր սիրելի մարդկանց մեջ, որոնք ձեզ սիրում են։ Միլիարդատեր ներդրողը Yahoo Finance-ին տված հարցազրույցում կիսվել է հաջողության, բիզնես խորհուրդների եւ կյանքի որոշումների վերաբերյալ իր տեսակետներով։
«Ես բազմիցս ասել եմ, որ երբ դուք դառնում եք 65 կամ 70 տարեկան եւ ավելի, եւ այն մարդիկ, ում ցանկանում եք սիրել, իրականում սիրում են ձեզ, դուք հաջողության եք հասել»,-վստահ է նա:
Երջանկությունը հաճախ ավելի սերտորեն կապված է հարաբերությունների, քան հարստության հետ, ասում է նա:
Բաֆեթն ընդգծել է օրինակելի մարդկանցով շրջապատված լինելու կարևորությունը՝ ասելով. «Դուք պետք է շփվեք մարդկանց հետ, ովքեր ձեզնից լավն են: Այսինքն, ըստ էության, դուք գնալու եք այն մարդկանց ճանապարհով, ում հետ շփվում եք»:
Բաֆեթը, ով 1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին կրում էր աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը, չնայած իր հարստությանը, ապրում է համեստ եւ պարզ կյանքով: Նա 1958 թվականին 31500 դոլարով տուն է գնել Օմահայում, եւ այդ ժամանակվանից ապրում է այնտեղ: Չնայած այն հանգամանքին, որ նրա կարողությունը գնահատվում է տասնյակ միլիարդավոր դոլարներ, նա մինչ օրս արագ սնունդ է ուտում եւ օգտագործված մեքենաներ է վարում:
Բաֆեթի մոտեցումը տարածվում է նրա սննդակարգի եւ առօրյայի վրա: Նա նախընտրում է հասարակ ուտելիքները, որոնք վայելում էր մանկության տարիներին՝ նշելով, որ նա կհրաժարվեր կյանքի եւս մեկ տարուց, եթե իր սննդակարգը բաղկացած լիներ չսիրված բանջարեղենից:
Բաֆեթը կողմ է զգալի ներդրումներին, հատկապես հաղորդակցման հմտությունների ոլորտում, ինչը, նրա կարծիքով, կարող է բարձրացնել մարդու արժեքը 50%-ով: «Դա նման է մթության մեջ աղջկան աչքով անելուն. ոչինչ չի պատահում»,-նշել է նա՝ ընդգծելով արդյունավետ հաղորդակցության կարեւորությունը: «Եթե չկարողանաք փոխանցել ձեր գաղափարները, որքան էլ դրանք լավը լինեն, դուք հաջողության չեք հասնի»:
Բաֆեթը, որին անվանում են Օմահայի Օրակուլ, համարվում է ժամանակակից պատմության ամենամեծ ներդրողներից մեկը, եւ նրա ռազմավարությունը ապացուցված է տասնամյակների ընթացքում: Բաֆեթը նախապատվությունը տվել է երկարաժամկետ ներդրումային ռազմավարություններին՝ համեմատելով խելացի ներդրումները մի մեքենայի խնամքի հետ, որը պետք է ծառայի ամբողջ կյանքի ընթացքում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ