Պրոդյուսեր եւ դերասան Արմեն Պետրոսյանը բավական ակտիվ գործունեությամբ է սկսել 2024-ը, եւ գարնանը հանդես կգա միանգամից մի քանի ժանրում։ Տարեվերջին նա հայտնեց «Բոլոլա» սիթքոմի երկրորդ եթերաշրջանի մասին, որը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի մարտ ամսից, իսկ օրերս կիսվեց իր եւ Անի Երանյանի նոր՝ Travel Time ճամփորդական նախագծի մասին, սակայն պրոդյուսերական եւ դերասանական գործունեությունից զատ, Մենչն այժմ պատրաստվում է իր առաջին ստենդ ափին, որի առաջին մանրամասները կարդացեք NEWS.am STYLE-ում։
«Մենչի վերջը»՝ այսպես է կոչվում հումորիստի մոնոներկայացումը, որի պրեմիերան կկայանա մարտի 7-ին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։
Թեեւ առաջին անգամ է հանդես գալիս ստենդ ափով, այդպիսի միտք վաղուց է ունեցել․ «Պարզապես, հենց այս պահին համարձակություն հավաքեցի դա անելու, քանի որ դա ինձ համար շատ պատասխանատու ու կարեւոր քայլ է»,-ասում է նա։
Արմեն Պետրոսյանը ստենդ ափի շուրջ աշխատում է «Բոլոլա» սիթքոմի սցենարիստների հետ։ «Մենչի վերջը» հումորիստի կյանքի մասին է, իսկ թեման ընտրելու գաղափարը Վահե Խաչատրյանինն է։ «Ստենդ ափը հիմնված է իրական դեպքերի վրա, գրեթե, ոչինչ հորինված չէ: Վերջին տարիներին բոլորս, ես էլ՝ ընկերական շրջապատում շատ կորուստներ ունեցա, եւ հասկացա, որ ժամանակն է անել ստենդ ափ՝ «Մենչի վերջը» վերնագրով, որը նաեւ ունի շատ մեծ ասելիք առ այն, որ արտիստին, դերասանին պետք է սիրել կյանքի օրոք, ոչ թե մահից հետո»:
Посмотреть эту публикацию в Instagram
Պրոդյուսերը դրական է գնահատում այն փաստը, որ Հայաստանում զարգանում է մոնոներկայացման ժանրը, եւ կարծում է՝ ժանրի ներկայացուցիչները «շատ լավ են կատարում իրենց գործը»։
Посмотреть эту публикацию в Instagram
Ինչ վերաբերում է Անի Երանյանի հետ Travel Time-ին, այն, ինչպես հուշում է վերնագիրը, ճամփորդական հաղորդում է։ «Այն ԱՄՆ 50 նահանգների մասին է, ամեն հաղորդումը նվիրված կլինի մեկին: Մարտ ամսից կլինենք PanArmenian TV-ի եթերում եւ Անի Երանյանի յութուբյան ալիքում: Հաղորդումը, գուցե, հեռարձակվի նաեւ «Արմենիա» հեռուստաընկերությամբ»,-պատմում է Մենչը,-«Հաղորդման միտքը երկար ժամանակ ունեի՝ մոտ 3 տարի: Անիի հետ վերջնական քննարկեցինք եւ որոշեցինք հունվարից սկսել նկարահանումները: Արդեն եղել ենք 4 նահանգներում, մինչեւ եթերը կլինենք եւս 4-ում, ապրիլին կնկարահանենք առաջին եթերաշրջանի վերջին 4 նահանգները: Տարեկան ունենալու ենք 2 եթերաշրջան՝ 12 թողարկումներով: Բավական հետաքրքիր ծրագիր է սպասվում՝ եւ ուսուցողական, եւ ժամանցային: Ցանկանում ենք մարդկանց ցույց տալ, որ Ամերիկան չի սկսվում ու վերջանում Լոս Անջելեսով կամ Կալիֆորնիա նահանգով, եւ կարծում եմ՝ այն կհետաքրքրի մեր հեռուստադիտողին»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ