Հայկական էստրադային իր ուրույն ձեռագրով նոր շունչ է հաղորդել տաղանդավոր և խարիզմատիկ արտիստ Էռնեստ Օգաննեսյանը, որը մեծ ճանաչում ու սեր է վայելում հատկապես երիտասարդների շրջանում։
Հանդիսատեսի և երկրպագուների հետ շփման մեջ ազնվությունն ու իր տեսակին հավատարիմ լինելը կարեւորող Էռնեստ Օգաննեսյանն ասում է, որ սիրո «կորած» գույնն է բերել քաղաքին։ Երգիչը համոզված է, որ սերը «սկիզբն է և շարունակությունը՝ համամարդկային ֆենոմեն, որը կարելի է անվերջ բացահայտել և նորովի զգալ»։
Ապրելով և գործունեություն ծավալելով արտերկրում՝ երգիչն ամուր հոգևոր թելով է կապված հայրենիքի հետ․ ինչպես ասում են՝ «հող ու ջրի կանչն ահեղ ուժ է»։ Նա նշում է, որ առանձնահատուկ ոգևորությամբ է պատրաստվել հայաստանյան համերգներին, իսկ հայ հանդիսատեսի ջերմությունն ու էներգիան չի կարող համեմատել ոչնչի հետ։
«Նույնը չի», «Կարևոր ես», «Շնչելու պես հեշտ» և դեռ երկար ձգվող ու հայ հանդիսատեսի սրտերը գերած երգերի շարքը նոր ցուցանիշներ է գրանցում յութուբյան ալիքում։ Այսպես, օրինակ, «Գնալով-գնալով» երգը կարճ ժամանակում գրանցել է միլիոնավոր դիտումներ։
Էռնեստ Օգաննեսյանը նշում է, որ դիտումների քանակն ու հետևորդների անընդհատ մեծացող բանակը միաժամանակ ոգևորող ու պարտավորեցնող են արտիստի համար` որակյալ երաժշտություն մատուցելու և նորովի ներկայանալու տեսանկյունից։
Հայ հանդիսատեսի կողմից ընկալված և սիրված լինելու վառ ապացույցն է երգչի առաջին կենդանի մենահամերգը Երևանում՝ յուրահատուկ ձևաչափով, որն անսովոր էր և ունիկալ՝ հանդիսատեսի հետ ինտերակտիվ շփումն ապահովելու տեսանկյունից։ «Բուռն էմոցիաներ արտիստները ստանում են հենց բեմից՝ հենց երկրպագուների հետ անմիջական շփումից․ դա անփոխարինելի է»,- նշում է Էռնեստ Օգաննեսյանը։
Երգիչը շատ հաճախ է շրջագայում համերգային ծրագրերով արտերկրում, բայց հասցնում է համերգներ ունենալ նաև Հայաստանում։ Հատկանշական է, որ համերգներ են կազմակերպվում նաև մարզերում՝ լեփ լեցուն դահլիճներով, որոնք ոգեշնչման նոր աղբյուր են դառնում ստեղծագործելու և հանդիսատեսի դատին նորանոր գործեր ներկայացնելու համար։ Էռնեստը խոստանում է, որ իր երկրպագուները երկար չեն սպասի նոր անակնկալների։
Հեղինակ՝ Հեղինե Արամյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 24 մայիսի
ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 23 մայիսի
VR պոռնոգրաֆիան փչացնում է հարաբերությունները․ զգուշացնում են փորձագետները22:34, 23 մայիսի
Style Beauty. Պե՞տք է, արդյոք, սափրել դեմքը. ամեն ինչ դերմապլանինգի մասին21:46, 23 մայիսի
Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը․ գեղեցիկ լուսանկարներ ունենալու «լայֆհակ»՝ դերասանուհուց20:14, 23 մայիսի
Դուբայի ծայրահեղ շքեղ եւ բացառիկ անապատային գյուղում վաճառվում են մինչեւ 50 միլիոն դոլար արժողությամբ հողատարածքներ19:23, 23 մայիսի
Ծաղիկներ տանը եւ ոչ միայն. ինչպե՞ս ստեղծել իդեալական պայմաններ ծխածաղկի աճի ու ծաղկման համար18:02, 23 մայիսի
«Coma-ի բացումը կկայանա։ Խնդիրն իմն էր, բայց լուծումը կլինի բոլորինս»․ Գարիկ Պապոյանը նոր մանրամասներ է ներկայացրել16:11, 23 մայիսի
Դիմահարդարման նոր թրենդը՝ «Boyfriend Blush»-ը, գրավել է TikTok-ը15:28, 23 մայիսի
Ի՞նչ է հայտնի Ասիայի ամենահարուստ մարդու առաջիկա որդու հարսանիքի մասին14:14, 23 մայիսի
Apple Music-ը հրապարակել է 100 լավագույն ալբոմների վերջնական ցուցակը13:26, 23 մայիսի
Դուեյն Ջոնսոնն անճանաչելի է իր նոր դերում12:20, 23 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը՝ բոհո ոճի սեքսուալ հագուստով