Bovet-ի եւ լեգենդար իտալական դիզայներական տան՝ Pininfarina-ի համագործակցությունը շարունակվում է 2010 թվականից եւ տարիների ընթացքում հանգեցրել է մի քանի եզակի ժամացույցների ստեղծման:
Շարքի վերջին լրացումը Bovet x Pininfarina Aperto 1-ն է, որը միավորում է ավանդական ժամագործությունը նյութերի հետաքրքիր ընտրության հետ՝ ստեղծելով շատ մոդեռն ժամացույց:
«Ես շատ ոգեւորված եմ այս պայծառ, ժամանակակից ժամացույցով»,-ասել է Bovet-ի սեփականատեր Պասկալ Րաֆֆին,-«Aperto 1-ը մարմնավորում է Bovet-ի եւ Pininfarina-ի կիրքը՝ ժամանակակից և ֆուտուրիստական դիզայնի նկատմամբ»:
Ժամացույցն ունի գերթեթեւ կորպուս՝ պատված Grade 5 տիտանով, 42 մմ տրամագծով եւ 10,95 մմ բարձրությամբ: Կորպուսն ունի շատ մաքուր, լակոնիկ դիզայն։ Aperto 1-ի կարեւորագույն կետը 15BMPF09-OW տրամաչափի ձեռքով կառավարվող նոր մեխանիզմն է: Աշխատելով 3 Հց հաճախականությամբ, այն ապահովում է 7 օրվա էներգիայի պաշար:
Նոր ժամացույցի մեկ այլ հետաքրքիր առանձնահատկությունը փոփոխվող թեւկապների յուրահատուկ մոտեցումն է, որը ստեղծվել է հատուկ այս մոդելի համար եւ ոգեշնչված է Bovet Amadeo-ի արտոնագրված համակարգով: Հավաքածուն ներառում է երկու ռետինե թեւկապներ, երկուսն էլ կցված են տիտանե ճարմանդին: Դրանք փոխելը շատ պարզ է՝ պարզապես ակտիվացրեք Amadeo փոխանակելիության համակարգի կոճակները:
Bovet x Pininfarina Aperto 1-ի արժեքը մոտ 57,000 դոլար է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն10:11, 11 մայիսի
«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին09:00, 11 մայիսի
ՄԱՅԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում