Նրանք, ովքեր դիետայի ընթացքում որոշ թուլություններ են իրենց թույլ տալիս, հավանական է, որ ավելի հեշտ նիհարեն, քան նրանք, ովքեր խստորեն հետեւում են բոլոր կանոններին:
Appetite ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր ավելի շատ ինքնակարեկցանք են ցուցաբերում, երբ բախվում են անհաջողությունների, իրենց սննդային վարքագծի եւ ֆիզիկական վարժությունների մեջ ավելի շատ հաջողությունների են հասնում:
Դրեքսելի համալսարանի Արվեստների եւ գիտությունների քոլեջի Քաշի, սնուցման եւ ապրելակերպի հետազոտական կենտրոնի (WELL Center) հետազոտողները փորձել են պարզել, թե արդյոք ինքնակարեկցանքը կարող է օգնել մարդկանց ավելի հեշտ հաղթահարել գերսնման խնդիրները:
«Շատ մարդիկ անհանգստանում են, որ ինքնակարեկցանքը կհանգեցնի ինքնագոհության եւ կստիպի իրենց համակերպվել ոչ ադեկվատության հետ, բայց այս հետազոտությունը հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես ինքնակարեկցանքը կարող է օգնել մարդկանց ավելի հեշտ հասնել իրենց նպատակներին»,-ասում է հետազոտության առաջատար հեղինակ Շառլոտ Հագերմանը:
Տվյալները հավաքագրվել են 140 մասնակիցներից, ովքեր փորձում էին նիհարել խմբային կենսակերպի փոփոխման ծրագրի միջոցով:
Հարցվողներն օրական մի քանի անգամ լրացնում էին հարցաթերթիկներ, որտեղ հարցերը նրանց տրամադրության մասին էին՝ ունե՞ն ուտելու որեւէ խանգարում, որքանո՞վ են իրենք իրենց հանդեպ կարեկցանք դրսեւորում՝ ի պատասխան այս խանգարման, եւ որքանո՞վ են ինքնատիրապետում ցուցաբերում սննդի եւ ֆիզիկական ակտիվության նկատմամբ։
«Դժվար նպատակներին հասնելու ճանապարհը, հատկապես քաշի կորուստը, հարթվում է ձախողումներով։ Ինքնակարեկցանքի կիրառումը օգնում է մարդկանց հաղթահարել վնասակար մտքերն ու զգացմունքները, որոնք առաջանում են ձախողման հետեւանքով: Այդպիսով, նրանք կկարողանան ավելի արագ վերսկսել իրենց նպատակներին հասնելու գործընթացը»,-ասել է Հագերմանը:
Թեեւ քաշ կորցնելը եւ դրա պահպանումը դժվար է, մարդիկ հակված են մեղադրել իրենց՝ վճռականության կամ ինքնատիրապետման բացակայության համար, ասում է նա,-«Ինքնակարեկցանքով զբաղվելը, այլ ոչ թե ինքնաքննադատությունը, առանցքային ռազմավարություն է քաշի կորստի դժվարին գործընթացում ճկունություն ստեղծելու համար»,-հավելում է Հագերմանը,-«Ամեն անգամ, երբ ուզում եք ինքներդ ձեզ քննադատել սննդային վարքի համար, փորձեք ձեզ հետ խոսել այն բարությամբ, որով կխոսեիք ընկերոջ կամ սիրելիի հետ»:
Հետազոտողները հույս ունեն, որ ստացված արդյունքները կհանգեցնեն ավելի արդյունավետ ուսուցման եւ ինքնախնամքի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն10:11, 11 մայիսի
«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին09:00, 11 մայիսի
ՄԱՅԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը