«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչո՞վ են կանայք ուզում նմանվել Քարդաշյանին, ի՞նչ արտաքին փոփոխությունների են դիմում հայ տղամարդիկ․ Աբրահամ Դանիելյանը՝ պլաստիկ վիրաբուժության տենդենցների մասին

20:03, 3 փետրվարի

Ռինոպլաստիկան շարունակում է մնալ ամենատարածված պլաստիկ վիրահատությունը, որին դիմում են հայերը։ Սակայն նորաձեւության տենդենցների փոփոխությամբ պայմանավորված՝ Հայաստանում մեծ պահանջարկ են վայելում նաեւ արտաքին այլ փոփոխությունները, որոնք երբեմն արդարացված են, երբեմն՝ ոչ այնքան, որոշ դեպքերում էլ՝ չափազանցված։ Բայց ինչպես ասում են՝ յուրաքանչյուրն ինքն է իրավասու որոշել, թե ինչ դեմքով եւ մարմնով է ցանկանում ապրել, եւ այդ հարցում օգնության են հասնում պլաստիկ վիրաբույժի հմտությունները։ 

«Եթե ընդհանուր վերլուծենք, հստակ կարող ենք փաստել, որ կանայք առավել հաճախ դիմում են դեմքի եւ մարմնի ուրվագծային պլաստիկ վիրահատություն կատարելու համար: Մարմնի պլաստիկ վիրահատությունների շարքում են աբդոմինոպլաստիկան, լիպոսակցիան, մամմոպլաստիկան, հետույքի մեծացում և լիպոմոդելավորում: Իսկ դեմքի պլաստիկ վիրահատությունների շարքում ռինոպլաստիկան, իհարկե, առաջին տեղում է, բայց վերջին  շրջանում բավականին տարածված է «Fox eyes» վիրահատությունը, որի միջոցով աչքերի շրջանի ձգում է կատարվում: Նաեւ կանայք հաճախ դիմում են դեմքի օվալի շտկման համար` առավել սուր եւ ընդգծված դեմքի ուրվագծեր ունենալու ցանկությամբ»,-ասում է «Շենգավիթ» ԲԿ «Պլաստիկ եւ էսթետիկ վիրաբուժության» ծառայության ղեկավար Աբրահամ Դանիելյանը։

9d46528b-5a0c-4928-b648-2927559993eb.jfif (44 KB)

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դանիելյանը բացահայտել է նաեւ, թե որոնք են պլաստիկ վիրաբուժության ներկայիս տենդենցները, որ հայտնի մարդուն են ամենից շատ ցանկանում նմանվել հայ կանայք, եւ ինչ պլաստիկ վիրահատությունների են դիմում հայ տղամարդիկ։ 

Ձեր հաճախորդներն ավելի շատ կանա՞յք են, թե՞ տղամարդիկ:

Անշուշտ, կանայք ավելի հաճախ են դիմում պլաստիկ միջամտությունների, քան տղամարդիկ: Եթե փորձենք չչափազանցնել, ապա կարելի է ասել ունենք 90/10 % հարաբերակցություն:

Իսկ ի՞նչ միջամտությունների են, սովորաբար, դիմում տղամարդիկ։

Տղամարդիկ դիմում են մարմնի տարբեր մասերի շտկման խնդրով, մեծամասամբ որովայնի առաջային պատի շտկման, կլորիկ փորերի վերացման համար, հաճախ նաեւ լիպոսակցիա են ցանկանում կատարել: Տղամարդկանց մոտ հաճախ է հանդիպում գինեկոմաստիա` կրծքագեղձի մեծացում, որը շտկելու, փոքրացնելու համար կատարվում է պլաստիկ վիրահատություն: Սրանցից զատ, տղամարդիկ եւս դիմում են ռինոպլաստիկայի, քանի որ ազգային առանձնահատկությամբ պայմանավորված` շատերն ունեն մեծ քիթ, եւ դա ոչ բոլորին է հաճելի:

cf7f6656-f26c-4be4-9d5f-410038a8ae1a.jfif (60 KB)

Ներկայում «բոդի-պոզիտիվի» եւ ինքդ քեզ ընդունելու գաղափարների աճով պայմանավորված, երբ մարդիկ ավելի հաշտ են դարձել իրենց արտաքինի հետ, արդյոք չի՞ նվազել պլաստիկ միջամտությունների դիմողների թիվը:

Կան մարդկանց կատեգորիա եւ հստակ թվաքանակ, ովքեր միանշանակ հակված են բոդի-պոզիտիվին եւ իրենց ընդունում են այնպիսին, ինչպիսին իրենք կան, բայց, ցավոք, նրանց քանակը շատ քիչ է: Զուգահեռաբար կան նաեւ շատ մարդիկ, ովքեր ունեն բարդույթներ եւ ուզում են ձերբազատվել դրանցից, ուստի դիմում են պլաստիկ միջամտությունների: Եվ, իհարկե, կա նաեւ մարդկանց խումբ, ովքեր չեն ուզում հետ մնալ այսպես կոչված տենդեցից` որեւէ միջամտություն կատարել, անգամ, երբ դրա կարիքը չկա:

Որպես բժիշկ՝ կարո՞ղ եք խորհուրդ տալ հաճախորդին հետ կանգնել որոշումից:

Իհարկե, շատ դեպքեր են եղել, որ պացիենտին մտափոխել եմ վիրահատվել, երբ հասկացել եմ, որ նա ոչ մի վիրահատության կարիք չունի, եւ դրանք, ուղղակի, քմահաճույք են, կարծում եմ՝ իմ շատ այցելուներ կփաստեն դա: Միաժամանակ պետք է խոստովանեմ, որ քիչ չեն նաեւ դեպքերը, որ իմ այդ ջանքերը զուր են եղել, եւ նրանք, միեւույն է, պնդել են վիրահատվել․ այդ դեպքում ես եմ հրաժարվել վիրահատել:

Որո՞նք են պլաստիկ վիրաբուժության նոր տենդցները (բացի քթի, կրծքի, այտոսկրերի շտկումներից՝ էլ ի՞նչ փոփոխությունների պահանջ է նկատվել):

Բացի վերոնշյալ վիրահատություններից, այժմ նկատվում է տենդենց` կապված հետույքի մեծացման հետ, նաեւ հաճախ են հետաքրքրվում կողոսկրերի հեռացմամբ: Ինչպես նաեւ վերջին շրջանում կանայք առավել շատ են հետաքրքրված համատեղ կատարվող լիպոմոդելավորմամբ եւ լիպոսակցիայով, որը մենք անվանում ենք 360 աստիճան լիպոսակցիա: Ինչ վերաբերվում է դեմքի միջամտություններին, շատ ակտուալ է դեմքի ձգումը:

98bde001-f0b3-4527-bbf7-0df25ef6449f.jfif (153 KB)

Ձեր պրակտիկայում եղե՞լ են դեպքեր, որ ցանկանան նմանվել կոնկրետ հայտնի մարդկանց, եթե այո, ո՞ւմ: Ովքե՞ր են ամենապահանջված անունները։

Իհարկե, նման դեպքեր շատ են հանդիպում: Հատկապես խորհրդատվության ժամանակ հաճախ են կանայք ցույց տալիս իրենց սիրելի հայտնի մարդկանց եւ խնդրում ստանալ նման արտաքին կամ մարմին: Այս շարքում, միանշանակ, պետք է նշեմ հայտնի Քարդաշյանների ընտանիքը, նրանք արդեն տարիներ շարունակ շատ կանանց իդեալն են, կանայք ուզում են Քիմ Քարդաշյանի նման մեծ հետույք և բարակ գոտկատեղ ունենալ:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել