Լոս Անջելեսի «Գագոսյան» պատկերասրահում տեղի կունենա հայտնի նկարիչ Ժան-Միշել Բասկիայի աշխատանքների ցուցահանդեսը: Առաջիկա ցուցահանդեսը կկենտրոնանա բացառապես այն գործերի վրա, որոնք նա ստեղծել է Վենետիկում՝ 1982 թվականի նոյեմբերից 1984 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում:
«Պատրաստված է Մարքեթ-սթրիթում» խորագրով ցուցահանդեսը, որը գտնվում է Բեւերլի Հիլզի պատկերասրահում, համադրվում է Ֆրեդ Հոֆմանի եւ Լարի Գագոսյանի կողմից եւ ներկայացնում է Լոս Անջելեսում նկարչի ստեղծած ավելի քան 100 գործերից 30-ը, այդ թվում՝ նրա ամենակարեւոր նկարներից մի քանիսը: «Լոս Անջելեսը միշտ եղել է հիանալի քաղաք արվեստագետների համար, եւ Ժան-Միշելը, կարծես, այն թարմացնող էր համարում Նյու Յորքի համեմատ»,-ասվում է Լարի Գագոսյանի հայտարարության մեջ,-«Նրա տաղանդի անսահմանությունն անմիջապես ակնհայտ էր: Նրա հետ աշխատելը իմ կարիերայի կարեւորագույն իրադարձությունն էր, նրան ծանոթացնելով Լոս Անջելեսի հետ՝ ես ականատես եղա այն զարմանալի ազդեցությանը, որը նրա արվեստն ու ժառանգությունը թողել են մեր մշակույթի վրա»:
Ցուցահանդեսի անվանումը վերաբերում է այն փողոցին, որտեղ Բասկիան ապրել է 1982 թվականի աշնանը՝ Գագոսյանի հետ իր համագործակցության ժամանակ։ Իր առաջին պատկերասրահի ցուցադրությունը բացելուց հետո երիտասարդ նկարիչը հաջորդ ամառ վերադարձավ Լոս Անջելես՝ բացելով իր սեփական ստուդիան։ «Մի գիշեր,-հիշում է Գագոսյանը,-մինչ Բասկիան աշխատում էր, նա դուրս եկավ պարսպապատ բակ՝ հենց ստուդիայի դիմաց, որտեղ հանդիպեց քնած անօթեւան տղամարդու: Այս դեպքից հետո բակի պարիսպը հանվեց, բայց փայտե սալիկներից ազատվելու փոխարեն Բասկիան դրանք օգտագործեց որպես հենակ իր ամենահայտնի նկարների համար, որոնք, նույնպես, ցուցադրված կլինեն առաջին անգամ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը