Տոկիոյում տեղի կունենա շքեղ լուսային շոու։ Երբ 2018-ին TeamLab գեղարվեստական կոլեկտիվը Տոկիոյում բացեց իր հարթակը՝ TeamLab Borderless-ը, այն նպատակ ուներ հիմնովին փոխել ժամանակակից արվեստի մասին մեր ընկալումն ու մտածելակերպը:
Արդյոք այն հասավ այդ հավակնություններին, սուբյեկտիվ հարց է, բայց դժվար է վիճել Borderless-ի առեւտրային հաջողության հետ: Իր գործունեության առաջին տարում կայքը ընդունել է 2,3 միլիոն այցելու՝ դառնալով աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանը, որը նվիրված էր այդ ժամանակ արդիական համարվող նկարչի, խմբի կամ կոլեկտիվի:
Խմբի երկրորդ տարածքը Տոկիոյում՝ TeamLab Planets-ը, հետ չի մնում. Google-ը 2023 թվականին այն անվանել է աշխարհի հինգերորդ ամենահանրաճանաչ թանգարանը: Ինքնակոչ «ուլտրատեխնոլոգների» թիմը, որը ներառում է նկարիչներ, ծրագրավորողներ, ինժեներներ եւ համակարգչային գրաֆիկայի մասնագետներ, անիմատորներ, բուսաբաններ, մաթեմատիկոսներ եւ ճարտարապետներ, նույնպես մեծ հաջողությամբ ցուցադրել է իր աշխատանքները այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Պեկինը, Մելբուրնը, Նյու Յորքը, Լոնդոնը, Սինգապուրը եւ Թայբեյը:
Այսպիսով, Borderless-ի մեծ վերադարձի շուրջ զգալի աղմուկը զարմանալի չէ: Այցելուներին սպասում են պրոյեկցիոն գրաֆիկայի, դինամիկ լուսային շոուների եւ փոխկապակցված արվեստի ստեղծագործությունների ծանոթ ատրիբուտներ, որոնք փոխազդում են միմյանց վրա եւ փոխվում՝ կախված դիտողի դիրքից եւ վարքագծից:
«Ընկղմվող» եւ «թվային»՝ այս երկու բառերը, սովորաբար, օգտագործվում են TeamLab ցուցահանդեսները նկարագրելու համար:
Տակաշի Կուդոն՝ TeamLab-ի հասարակայնության հետ կապերի տնօրենը, խմբի փիլիսոփայական մոտեցման մարմնավորումն է։ «Քսան տարի առաջ մեզ ոչ ոք արվեստագետ չէր անվանում... Մարդիկ պատասխաններ են ուզում, բայց արվեստի նպատակը հնարավորինս շատ հարցեր տալն է»,-CNN-ին ասել է նա,-«Մենք ուզում ենք մտածել եւ ստեղծել այնպիսի հասարակություն, որը գույություն կունենա, ոչ թե կլինի, պարզապես, հասարակություն: Բայց ինչպե՞ս կարող ես ստեղծել մի հասարակություն, որտեղ մարդիկ ոչինչ չեն ուզում»:
«Այս լույսերը նման են բնությանը»,-հավելել է նա՝ մատնացույց անելով իր շուրջը գտնվող փայլուն գնդերը,-«Երբեմն, երբ դու բնության գրկում ես, ամենուր շարժառիթներ են լինում, գրեթե չափազանց շատ, հետո ամեն ինչ միանում է կատարյալ ներդաշնակությամբ: Այս փորձառությունն այն է, ինչ մենք ցանկանում ենք ստեղծել: Բայց ամեն ինչ գործընթացով է պայմանավորված: Հենց դա է դարձնում այն արվեստ»:
Այս «Փուչիկանման տիեզերք» սենյակը տեխնիկապես համարվում է թանգարանի մի քանի առանձին սենյակներից մեկը: Եվ չնայած՝ յուրաքանչյուր արվեստի գործին կցված՝ իրեն հատուկ վերնագիրը հիշարժան է, օրինակ՝ «Միկրոկոսմոս» կամ «Բյուրեղյա անծայր աշխարհ», հեշտ է մոլորվել նրանց միջեւ ճանապարհորդելիս: Դրանց փորձարկման համար սահմանված երթուղի կամ մեթոդ չկա: Սա թանգարան է առանց քարտեզի։ Մի խոսքով, այստեղ «սահմաններ» չկան։
Borderless-ի շուրջ թափառելը ավելի շատ նման է «շինրին-յոկուին»՝ անտառում լողանալու ճապոնական արվեստին, որի ժամանակ թույլ եք տալիս ձեր մարմնին արձագանքել շրջակա միջավայրին, ինչը ենթագիտակցորեն ուղղորդում է ձեր շարժումները: Եվ արձագանքելու բան կա։
Մի պահ դրանք նախագծման քարտեզագրված ծաղկեփնջերն են, որոնք ծաղկում են, երբ դիպչում ես դրանց, կամ գունավոր թիթեռների խմբավորումները, որոնք հայտնվում են օդից, երբ հենվում ես պատին: Շուտով դուք կհետապնդեք մի սենյակից մյուսն անցնող ուրվական ագռավներին, կամ կհետեւեք թվային սուզորդների հեծելազորին, որոնք քայլում են իրենց իսկ թմբուկի ձայնին համահունչ: Ջրային նախշերը պտտվում են ձեր ոտքերի շուրջը, իսկ հետո՝ մեկ կամ երկու ժամ անց, նորից հայտնվում մեկ այլ վայրում՝ բախվող ալիքների տեսքով:
Արվեստի գործերը նաեւ փոխազդում են միմյանց հետ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր օր եւ յուրաքանչյուր անհատական փորձ լիովին եզակի է: Դա եզակի պահերի շարք է, որոնք երբեք չեն կարող կրկնվել:
Թանգարանը ձգտում է ներգրավել ձեր բոլոր հինգ զգայարանները: Ինտերակտիվ վիզուալների հետ մեկտեղ յուրաքանչյուր սենյակ ներթափանցում են անուշաբույր բույրեր եւ հանգստացնող ձայնային տեսարաններ: Կա նաեւ թեյարան, որը մատուցում է համեղ շերտավորված՝ յուզու կանաչ թեյ եւ կանաչ թեյի համով պաղպաղակ, որը սեղանին դրվելուց հետո լույս է արձակում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:35, 21 մայիսի
Կաննում կայացել է Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ամերիկյան ֆիլմի ցուցադրությունը23:24, 21 մայիսի
Մարտին Սկորսեզեն դստեր հետ հայտնվել է TikTok-ի հումորային տեսանյութում22:29, 21 մայիսի
Ամերիկուհին, ով պնդում է, որ ամուսնացել եւ բաժանվել է ուրվականից, այժմ որդեգրել է «դիվահար» ծաղրածուի21:04, 21 մայիսի
Wine Story. Ոչ ալկոհոլային գինիներ՝ այս տարվա թրենդը20:24, 21 մայիսի
Անահիտ Սիմոնյանի համարձակ զգեստն ու Ադելի «Easy on me» երգի cover-ը՝ երգչուհու մեկնաբանությամբ (ֆոտո/վիդեո)19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ