Ռուսական Kinky Party նախագիծը, որը գրեթե ութ տարի Մոսկվայում սեքս-երեկույթներ էր անցկացնում, հայտարարել է Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին։ Այս մասին հաղորդվում է նախագծի տելեգրամյան ալիքում։
«Պետական կառույցներից զգուշացում ենք ստացել, որ մեր երեկույթները հնարավոր չէ անցկացնել նախկին ձեւաչափով։ Չնայած այն հանգամանքին, որ մեր միջոցառումները միշտ համապատասխանել են օրենքին եւ ուղղված են եղել ազատ արտահայտվելու համար ապահով, հարգալից միջավայր ստեղծելուն, մենք նախազգուշացում ենք ստացել, որ սեքս-թեմատիկայի ցանկացած միջոցառում անթույլատրելի է»,- ասված է հայտարարության մեջ։ RBC.
Փետրվարի 17-ին նախագիծը պատրաստվում էր մեծ մասշտաբով «տոնել» իր ութերորդ տարեդարձը, սակայն միջոցառումը չեղարկվել է։ Kinky Party-ն նշել է, որ դեռ չգիտեն՝ սահմանափակումը ժամանակավոր է լինելու, թե մշտական։ Kinky Party-ի հաղորդագրության մեջ չի նշվում, թե իշխանության կոնկրետ որ մարմինն է արել նախազգուշացումը:
«Kinky Party-ն սեքս-երեկույթ է՝ հատուկ թեմայով, դրես-կոդով, հիանալի երաժշտությամբ եւ վառ շոու ծրագրով»,- ասվում է նախագծի կայքում: Կանոններում նշվում է, որ երեկույթների ժամանակ «ամեն ինչ հնարավոր է», եթե դրանք լինեն ռուսական օրենսդրության շրջանակներում։ Մասնավորապես, մասնակիցները պետք է թույլտվություն խնդրեն, եթե նրանք ցանկանում են որեւէ կերպ շփվել այլ հյուրերի հետ։ Ի պատասխան՝ տվյալ հյուրն իրավունք ունի ասելու «ոչ», եւ մյուսները պետք է հարգեն այս իրավունքը։ Ֆոտո եւ վիդեո նկարահանումն արգելվում է (դրանք իրականացվում են միայն կազմակերպիչների կողմից)։ Մասնակիցները պետք է համապատասխանեն դրես-կոդի պահանջներին (պետք է լինել «սեքսուալ, վառ եւ էսթետիկ» ու երեկույթի թեմային համապատասխան): Բռնի գործողությունները հակասում են երեկույթների կանոններին, եւ անվտանգության ապահովման համար դրանք վերահսկվում են ոստիկանության կողմից: Երեկույթներին ընդունելի է ալկոհոլ օգտագործել, թմրանյութերն արգելված են, իսկ անչափահասներին արգելվում է ներկա գտնվել:
Առայժմ նախագիծը միջոցառումներ կանցկացնի Վրաստանում։ Փետրվարի 3-ին Թբիլիսիում տեղի ունեցավ առաջին Kinky Party-ն։ Ինչպես մոսկովյան երեկույթների ժամանակ՝ այն ներառում էր այնպիսի տարրեր, ինչպիսիք են հյուրերին միմյանց ծանոթացնելու խաղերը եւ հատուկ շոու ծրագիրը:
Նշենք, որ անցյալ տարեվերջին մոսկովյան ակումբներից մեկում բլոգեր Նաստյա Իվլեեւայի «մերկ երեկույթն» էր տեղի ունեցել, որին մասնակցել էին ռուսական շոու բիզնեսի աստղերը։ Խնջույքից հետո լայնածավալ սկանդալ էր բռնկվել՝ չեղյալ են հայտարարվել բազմաթիվ արտիստների, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովի եւ Լոլիտայի համերգները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ