Ինչպե՞ս անցկացնել սիրո տոնը, որպեսզի այն հետաքրքիր լինի սիրելիի եւ Ձեզ համար։ Իհարկե, ռոմանտիկ երեկոն, մոմերը, ռեստորանն ու գինին ամենատարածված եւ նախընտրելի տարբերակն են, որոնք կօգնեն լիցքաթափվել եւ մտերմիկ երեկո անցկացնել։ Բայց, եթե ցանկանում եք օրը նշանավորել նաեւ մշակութային իրադարձություններով, առաջարկում ենք հետեւել NEWS.am STYLE-ի առանձնացրած ցանկին։
Սիրուշո․ Valentine's Day at Dvin
Տարվա ամենասիրառատ օրը կարող եք անցկացնել տարվա ամենառոմանտիկ համերգին։ Սիրուշոն փետրվարի 14-ին հանդես կգա Dvin Music Hall-ում՝ ներկայացնելով իր սիրային գեղեցիկ ստեղծագործությունները։
Համերգի սկիզբը՝ 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 40.000- 60.000 դրամ։ Սպասվում է նաեւ հյուրասիրություն:
ՖԻԼՄյուզիք
Եթե Դուք եւ Ձեր սիրելին կինոման եք, ապա շտապեք նրան հրավիրել Արամ Խաչատրյան համերգասրահ, որտեղ կհնչեն հոլիվուդյան լավագույն ֆիլմերի ճանաչված սաունթրեքերը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան։
Համերգի սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000- 25․000 դրամ:
Նվիրվում է Ուիթնի Հյուսթոնին․ «Ես միշտ կսիրեմ քեզ»
Ռոմանտիկ տրամադրություն է առաջարկում նաեւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը՝ հրավիրելով Ուիթնի Հյուսթոնի ստեղծագործություններին նվիրված համերգի։ Ունկնդիրները
կվայելեն հանրահայտ երգչուհու լեգենդար եւ սիրված՝ «I will always love you», «Queen of the Night», «I wanna dance with somebody», «Run to you» եւ շատ այլ ստեղծագործություններ: Սկիզբը՝ 20:00-ին։
Զարուհի Բաբայանը՝ Հին Անի Մյուզիք Հոլլում
Փետրվարի 14-ին Հին Անի Մյուզիք Հոլլում ելույթ կունենա երգչուհի Զարուհի Բաբայանը։ Կազմակերպիչները խոստանում են անմոռանալի եւ պարային երեկո, որը կարող եք վայելել սիրելիի հետ միասին։
Սկիզբը՝ 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 10 000 եւ 12 000 դրամ:
Tribute to THE BEATLES on Valentin's day
Լեգենդար խմբի լավագույն ստեղծագործությունների կենդանի կատարումները՝ Բաբելոն թատրոնում։ Համերգն, իհարկե, նվիրված է սիրահարների տոնին։ Սկիզբը՝ 20:00-ին։
Տոմսերը կարող եք ձեռք բերել նախապես առցանց՝ tomsarkgh.am-ից՝ 3000 դրամով: Մուտքը տեղում` 4000 դրամ:
«Կին կոդ»
Սիրային կատակերգություն՝ սիրո տոնին։ Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում կլինի ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի «Կին կոդ»-ը։ Ձեզ համար կխաղան Զառա Սահակյանը, Սոնա Մաթեւոսյանը, Քեթրին Մանասյանը, Ռիփփի Նավասարդյանը, Օլյա Հակոբյանը, Էվա Խաչատրյանը եւ Զիրոյանը։
Սկիզբը՝ 19:30-ին, տոմսերի արժեքը՝ 3000- 8000 դրամ:
«Սեր»
«Սեր» ներկայացումը անսպասելի զարգացումներով՝ յուրահատուկ սիրային պատմություն է, որը սկիզբ է առնում 90-ականներին եւ փուլերով շարունակվում մինչեւ մեր օրերը։ Պիեսի հեղինակ բեմադրիչ՝ Սուրեն Սաֆարյան։ Միջոցառման տեւողությունը 2 ժամ է (սկիզբը՝ 19:30-ին)։ Ներկայացումից առաջ կլինի համերգային ծրագիր եւ գինու հյուրասիրություն:
Հասցեն՝ Հալաբյան 22/5 /ՍԱՍ Ֆուդ
Տոմսերի արժեքը 5000- 6000դրամ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել