Փետրվար ամսին Լոս Անջենլեսի Pasadena civic auditorium սրահում՝ ավելի քան 3000-ից ունկնդրի առաջ, կայացել է սիրված երգչուհի Մոնիկա Նազարյանի մեծ մենահամերգը, որի տոմսերը նախապես սպառվել էին:
Երգչուհին 2,5 ժամ շարունակ երգել է սիրելի ունկնդրի համար, որը վաղուց էր սպասում այս համերգին։ Երեկոն անցել է անմիջական մթնոլորտում: Համերգին մասնակցել է նաեւ Կարեն-Սեւակ բենդը:
Մոնիկա Նազարյանը կատարել է հին ու նոր սիրված ժողովրդական, աշուղական երգեր, քաղաքային ֆոլկլյոր եւ երկու զուգերգ։ Հանդիսատեսի խնդրանքով նա երկու երգ էլ ակապելա է կատարել:
ԱՄՆ-ում կայացած այս բացառիկ մենահամերգը նվիրված էր Մոնիկա Նազարյանի բեմական գործունեության 10 եւ ծննդյան 30-ամյակներին: Ավելի վաղ երգչուհին համերգներ է ունեցել Գյումրիում, Վանաձորում եւ Երեւանում:
Մոնիկա Նազարյանը Գլենդելի քաղաքապետի կողմից շնորհակալագիր է ստացել՝ ժողովրդական, աշուղական երգը լավագույնս ներկայացնելո, տարածելու, պահպանելու համար:
Երգչուհին իր այցեքարտային կատարումներն է համարում «Մայրը սուրբ է» եւ գուսան Աշոտի «Ինչ անեմ» երգերը: Վերջին ստեղծագործությունը նա սովորաբար կատարում է դաշնամուրի նվագակցությամբ: Մոնիկա Նազարյանն ասում է, որ Pasadena civic auditorium-ում կայացած համերգով ինքն իրեն յուրօրինակ նվեր է մատուցել ծննդյան 30-ամյակի առիթով, իսկ ավելի վաղ տարեդարձը նշել էր հարազատների հետ:
Համերգը Pasadena civic auditorium-ում կազմակերպել էր ARTN հեռուստաընկերության սեփականատեր Ռոբերտ Օղլաղչյանը, մենահամերգի կազմակերպչական եւ այլ հարցերում երգչուհուն աջակցել է ամուսինը՝ Դավիթը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)