Girard-Perregaux-ը կզարդարի ձեր դաստակը վարդագույն ոսկուց պատրաստված եւ 1 791 ադամանդ ունեցող նրբագեղ մոդելով։
Այս մոդելը Laureato լեգենդար ժամացույցների նրբագեղ մարմնավորումն է, որոնք ժամացույցների շուկա են ներխուժել դեռեւս 1975թ. հեղափոխական կվարցային մեխանիզմի եւ բարդ ձեւի կորպուսի շնորհիվ։
Ադամանդների քանակը կարող է տարօրինակ թվալ, բայց դա պատճառ ունի։ Թիվը համապատասխանում է Տան հիմնադրմանը՝ 1791։ Յուրաքանչյուր ադամանդ զարդարված է ավանդական հատիկավոր ամրակով թվացույցի, շրջանակի, կորպուսի եւ թեւնոցի վրա։ Girard-Perregaux-ը-ի փորձառու վարպետներին ադամանդներն ամրացնելու համար 86 ժամ է պահանջվել։
Արդյունքը շլացուցիչ ադամանդների ցուցադրումն է ժամացույցի վրա, որը կարող է պարծենալ «ժամանակից դուրս», տպավորիչ, բայց ոչ ճնշող եւ ժամացույցին էլեգանտ տեսք հաղորդող դիզայնով։
Laureato-ի 34 միլիմետր տրամագիծ ունեցող ոսկերչական բարձր արվեստը վաճառքի կհանվի փետրվարին Ժնեւի Girard-Perregaux տաղավարում, որն աշխատում է Bucherer-ի հետ գործընկերությամբ։ Գինը հասանելի է հարցնելու դեպքում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ