Դուբայում կառուցվում է ֆուտուրիստական վիլլա՝ ոգեշնչված «Դյունա» գիտաֆանտաստիկ ֆիլմից։
Ճարտարապետական եւ դիզայներական Isto ստուդիան ներկայացրել է ինը ննջասենյակ ունեցող 2500 քառակուսի մետր տարածքով Dragonfly վիլլայի նախագծերը, որոնք ոգեշնչված են գիտաֆանտաստիկ բլոկբաստերում օգտագործված թեւավոր ինքնաթիռներից: Լա Մերում կառուցվելիք բնակելի շենքը հիմնականում պատրաստված կլինի մետաղից, որով կընդգծի իր «ճկունությունն ու նրբագեղ ճարտարապետությունը», ասել է ընկերությունը:
«Դիզայնը ոգեշնչված է ճպուռի թեւերից»,-ասում է գլխավոր դիզայներ Անտոն Յարոշենկոն, որին մեջբերում է The National-ը:
Լուսավորության տեղադրումները, ճակատի մետաղական դեկորները եւ վիլլայի ներքին տաղավարը կօգնեն վերարտադրել ճպուռի թեւերի բարդ կառուցվածքը եւ գունավոր գծանշումները:
Միեւնույն ժամանակ, հատակից մինչեւ առաստաղ հասնող պատուհանները բնական լույսով կհեղեղեն տան ինտերիերը՝ բացելով հիասքանչ տեսարաններ դեպի ծովը եւ Դուբայի գեղեցկությունը:
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել վիլլան շրջապատող լանդշաֆտին: Ջրային օբյեկտները տեղակայված են Ճպուռի ողջ պարագծի երկայնքով»,-ասում է Յարոշենկոն։
Ջրային օբյեկտը՝ վիլլայի աջ թեւում, որտեղ ջրի հոսքը ընկնում է քարե քանդակի վրա, նպատակ ունի նմանակել Դյունային տիեզերքի տելեպորտացիայի զգացումը, հավելում է նա:
Ծրագիրը ներկայումս գտնվում է նախնական փուլում, եւ, նախնական տվյալներով, շինարարությունը կավարտվի մինչեւ տարեվերջ: Ըստ Isto-ի՝ այն նախատեսված է բազմազավակ ընտանիքի համար եւ գնահատվում է 35-40 միլիոն դոլար:
Ֆրենկ Հերբերտը 1965թ-ի «Դյունա» վեպում նկարագրում է թռչնաձիգներին որպես «ինքնաթիռներ, որոնք ունակ են կայուն թռիչքներ կատարել՝ թռչնի պես թեւերը թափահարելով»: Թեեւ նախկինում եղել են տարբեր ֆիլմեր եւ հեռուստատեսային ադապտացիաներ, ռեժիսոր Դենիս Վիլնյովն էր միակը, որ ինքնաթիռը համեմատեց ճպուռի հետ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»