Հրապարակվել են Դուբայի շքեղ վիլլա համալիրի առաջին լուսանկարները, որը կկրի հանգուցյալ մոդելավորող Կարլ Լագերֆելդի անունը։
Կարլ Լագերֆելդի վիլլաները, որոնք ոգեշնչված են 18-րդ դարի Փարիզից, համատեղում են ավանդական եւ ժամանակակից ճարտարապետությունը հանգուցյալ դիզայների ակնթարթորեն ճանաչելի դիզայնի գեղագիտության հետ:
51 շքեղ վիլլաների կառուցման նախագիծը նորաձեւության տան եւ Դուբայի Taraf ընկերության համագործակցության արդյունքն է:
Այս նախագիծը կլինի աշխարհում երրորդ բնակելի համալիրը՝ Karl Lagerfeld ապրանքանիշի ներքո եւ առաջինը՝ Մերձավոր Արեւելքում։ 2021 թվականին նորաձեւության տունը շքեղ բնակավայրեր բացեց Իսպանիայի Մարբելյա քաղաքում, իսկ անցյալ տարի հայտարարեց Մալայզիայում հյուրանոցային աշտարակի ստեղծման մասին:
Դուբայի վիլլաների կառուցումը կավարտվի 2027 թվականի երկրորդ եռամսյակում։ «Ես ուրախ եմ հայտարարելԿարլի ապագա ժառանգության հաջորդ գլխի բացման մասին»,-The National-ին ասել է Karl Lagerfeld-ի գործադիր տնօրեն Պիերպաոլո Ռիգին,-«Սա հուզիչ պահ է մեզ համար, քանի որ Դուբայը հատուկ տեղ էր զբաղեցնում Կարլի սրտում մի շատ պարզ պատճառով՝ նա առաջնորդվում էր «ընդունիր ներկան ու հնարիր ապագան» սկզբունքով։
Փարիզի՝ 18-րդ դարի ճարտարապետությունից ոգեշնչված դիզայնն արտացոլում է այդ ժամանակաշրջանի նրբագեղությունն ու զսպվածությունը: Հինգ, վեց եւ յոթ ննջասենյակներով վիլլաները ոգեշնչված են Փարիզում Կարլ Լագերֆելդի գլխավոր գրասենյակի ճակատային հատվածից․ սա հանգուցյալ դիզայների սիրելի շենքերից մեկն էր:
Վիլլաների չափսերը կլինեն 721-ից մինչեւ 1790 քառակուսի մետր, եւ սեփականատերերը հնարավորություն կունենան անհատականացնել իրենց տները՝ ընտրելով երկու ճակատային ձեւավորումներից մեկը՝ Soft Modern կամ Urban Modern:
Յուրաքանչյուր տուն ունի շքեղ մուտք, որը հիշեցնում է 18-րդ դարի շենքի հմայքը․ այն բնակիչներին տանում է դեպի պարուրաձեւ սանդուղք, որն ինքնին ճարտարապետության հիասքանչ նմուշ է: Յուրաքանչյուր վիլլա ունի լողավազան եւ պարտեզ, ինչպես նաեւ գրասենյակ, բացօթյա խոհանոց, ճաշասենյակ եւ մի քանի լոգասենյակներ։
Chanel-ի եւ Fendi-ի հանգուցյալ դիզայները եւ կրեատիվ տնօրենը հատուկ կիրք ուներ ճարտարապետության նկատմամբ: Կրեատիվության եւ դիզայնի նկատմամբ նրա սերը դուրս եկավ նորաձեւության շրջանակից, եւ սա այն է, ինչի վրա ապրանքանիշը խոստանում է կենտրոնանալ իր բնակավայրերով:
«Սա հրավեր է՝ դառնալու Կարլ Լագերֆելդի աշխարհի մի մասը, որն ավելին է, քան, պարզապես, նորաձեւությունը»,-հավելեց Ռիգին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ