Մերձարեւելյան առեղծվածային միլիարդատերը 452 միլիոն դոլարով վաճառում է աշխարհի ամենաթանկ տունը։ Գրեթե կես միլիարդ դոլարով դուք կարող եք ունենալ Château d’Armainvilliers, ցնցող եւ տպավորիչ դղյակը՝ Փարիզի ծայրամասում: Այո, սա ապշեցուցիչ գումար է, բայց ի տարբերություն մեծամասնության, այս տունն ունի 100 սենյակ եւ 2500 քառակուսի մետր բնակելի տարածք, որը գտնվում է 1000 հեկտար հողատարածքի վրա եւ, նույնիսկ, սեփական լիճ:
Շքեղ տունը 19-րդ դարի վերջին պատկանում էր Ռոտշիլդների բանկային կայսրությանը: Այնուհետեւ՝ 1980-ականներին, այն ձեռք է բերել Մարոկկոյի թագավոր Հասան II-ը։ Հենց այս ժամանակ էր, որ գեղեցիկ Château d’Armainvilliers-ը բացեց սպա կենտրոն, գեղեցկության սրահ եւ վարսավիրանոց, ինչպես նաեւ՝ ամբողջովին կահավորված բժշկական եւ ատամնաբուժական կենտրոն: Մարոկկոյի արքան ավելացրեց այնպիսի նրբություններ, ինչպիսիք են մարոկկյան խճանկարները, պատի գունավոր սալիկները եւ ախոռը, որը կարող էր տեղավորել առնվազն 50 ձի:
Ամեն ինչ այսքանով չավարտվեց. 2008-ին գույքը 215 միլիոն դոլարով վաճառվեց մերձարեւելյան մի հարուստ գնորդի, ով երբեք չի օգտագործել այն, իսկ այժմ վաճառքի է հանում: Սեփականատերը Paris Match ամսագրին ասել է. «Սա ամենաթանկ դղյակն է Ֆրանսիայում եւ, հնարավոր է՝ ամբողջ աշխարհում»: Գինը հիմնավորվում է ոչ միայն բուն սեփականությամբ, այլեւ 1000 հա հողատարածքով, որն առաջարկում է բազմաթիվ հնարավորություններ։ Ներդրողը կարող էր հազարավոր բնակարաններ կառուցել այնտեղ, եթե ցանկանար»:
Այս շքեղ կացարանի վեհությունն ու շքեղությունը ընդլայնվել է երեք տարօրինակ հարկերով՝ երեք վերելակներով, հինգ սրահներով եւ 17 թեմատիկ ննջասենյակներով:
Խոհանոցի ժամանակակից սարքավորումները տպավորիչ են.
այդպիսին են նաեւ անձնակազմի համար նախատեսված տարածքները եւ զբոսայգու 36 շենքերը: Այն ճարտարապետության, պատմության, մշակույթի եւ հարստության իսկական հրաշք է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ