Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը հանդիպել է աշխարհի ամենակարճահասակ կնոջը: Հանդիպումը տեղի է ունեցել օրերս` Կալիֆորնիայում, որտեղ զույգը նախաճաշել է տեղի հաստատություններից մեկում եւ միասին լուսանկարվել է։
41-ամյա Սուլթան Քյոսենն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաբարձրահասակ տղամարդը, իսկ 30-ամյա Ջյոտի Ամգեն՝ որպես աշխարհի ամենակարճահասակ կինը։
Սուլթանի հասակը 2,5 մ է, նրա մոտ ախտորոշվել է ակրոմեգալիա, որը, սովորաբար, առաջանում է հիպոֆիզային գեղձի ուռուցքից։ Ուռուցքը ավելորդ քանակությամբ աճի հորմոն է արտադրում, ինչը կարող է հանգեցնել գիգանտիզմի։ Քյոսենը դադարել է աճել 2011 թվականին՝ Վիրջինիայի համալսարանի բժշկական կենտրոնում բուժում անցնելուց հետո: Նա նաեւ գերազանցել է իր ձեռքերի չափսերով՝ դրանցից յուրաքանչյուրի երկարությունը 28,49 սմ է։
Քյոսենը չորս անգամ բարձր է Ամգեյից, ով ունի 60 սմ հասակ, նա ունի ախոնդրոպլազիա՝ գաճաճության հազվագյուտ տեսակ։ Նրա 18-ամյակից հետո՝ 2011 թվականի դեկտեմբերի 16-ին, Գինեսի համաշխարհային ռեկորդների գիրքը պաշտոնապես նրան հռչակեց աշխարհի ամենակարճահասակ կինը։ Նա մարմնավորել է Մա Պետիտին «Ամերիկյան սարսափ պատմություն. ֆրիկների շոու» ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 2014 թվականին։
Քյոսենն ու Ամգեն նախկինում հանդիպել են 2018 թվականի հունվարին եւ լուսանկարվել Եգիպտոսի բուրգերի առջեւ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ