«Теперь запомни- ты теперь пацан. Ты теперь с улицей а кругом враги»… Ռուսական հայտնի «Слова пацана» սերիալի այս տողերն արդեն գիտեն, նույնիսկ, այն մարդիկ, ովքեր չեն դիտել վերջին շրջանի ամենամեծ աղմուկ բարձրացրած սերիալը:
Օրերի ընթացքում սերիալը դարձավ ամենամասսայականը թե Ռուսաստանում, թե նախկին խորհրդային երկրներում, իսկ դրա դերակատարները, որոնց մեծամասնությունը նախկինում հայտնի չէր լսարանին, մեկ գիշերում դարձան աստղեր: Սերիալին զուգահեռ պակաս չքննարկվեցին դրանում հնչած երգերը, ավելին՝ սովետական շրջանի հիթերն այսօր դարձան ինստագրամյան եւ տիկտոկյան թրենդներ:
Մեծ ուշադրության արժանացավ սերիալի գլխավոր սաունդթրեքը, որը հնչում է թաթարերեն «AIGEL» էլեկտրոնային հիփ-հոփ դուետի կատարմամբ: Ուշագրավն այն է, որ այս երգը չի գրվել հենց «Слова пацана» սերիալի համար, պարզապես սերիալի ստեղծագործական թիմը հենց այն համարեց ամենահամապատասխանը:
Օրերս հայտնի դարձավ, որ «AIGEL» էլեկտրոնային հիփ-հոփ դուետը շուտով՝ մարտի 9-ին, կլինի Երեւանում: Նրանց երեւանյան համերգի կազմակերպիչը Unity Production ընկերությունն է: NEWS.am STYLE-ի հետ զրույցում ընկերության համահիմնադիր, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը նշեց, որ այս դուետին հենց այս շրջանում էր պետք հրավիրել, երբ սերիալը եւ երգը մեծ աղմուկ են բարձրացրել, այդ թվում՝ Հայաստանում:
«Առհասարակ, ամեն տարի հրավիրում ենք ոչ հայ արտիստների, ովքեր մեծ մասսայականություն ունեն հենց դրսում: Որպես կանոն, դա տեղի է ունենում «Coca-Cola Music Fest»-ի շրջանակում, սակայն այս անգամ հասկացանք, որ պետք է անակնկալներն ավելի վաղ սկսել, մանավանդ, որ սերիալի եւ երգի բումային շրջանը հենց հիմա է»:
Պրոդյուսերի խոսքով՝ «AIGEL» ունի շատ երկրապագուներ, քանի որ էլեկտրոնային հիփ-հոփ սիրողների շրջանում բավական տարածում ուներ նաեւ նախքան «Слова пацана» սերիալը, պարզապես այն մեծացրեց խմբի սիրահարների աշխարհագրությունը:
«Խումբը նախքան Երեւանում ելույթ ունենալը, մարտի 7-ին ելույթ կունենա նաեւ Թբիլիսիում: Ի դեպ, թե այս, թե Երեւանում կայանալիք ելույթի մասին «AIGEL» դուետը խոսել է իր պաշտոնական էջում: Մենք էլ խոստանում ենք տարբերվող եւ հուշեր առաջացնող երեկո. փորձում ենք միշտ թրենդային դեմքերին հրավիրել Հայաստան, որպեսզի գլխավոր հիթերը հայ երաժշտասերները կենդանի վայելելու հնարավորություն ունենան»,-եզրափակեց Ալեքսանդր Մհերյանը:
Նշենք, որ մարտի 9-ին «AIGEL»-ից բացի Երեւանում ելույթ կունենան նաև DJ Donz-ը եւ DJ Smoke-ը, որոնց նոստալգիկ ռիթմերը հանդիսատեսին կտանեն նոստալգիկ 90-ականներ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ