«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Աշխարհի ամենաթանկ կոշիկներն, ընդհանուր առմամբ, արժեն 65 միլիոն դոլար

21:33, 23 փետրվարի

Լավ կոշիկները կարող են լավ տպավորություն թողնել եւ բարձրացնել ցանկացած անսամբլի տեսքը:

Պատմության մեծ մասում կոշիկները պարզապես անհրաժեշտություն էին մարդկանց համար, բայց այժմ դրանք դարձել են կարգավիճակ եւ հարստություն ազդարարող խորհրդանիշ: Բրենդներն ու դիզայներները մշտապես ձգտում են գրավել իրենց հաճախորդներին՝ զարգացնելով տեխնոլոգիաներ եւ նորարարական դիզայն, եւ վաճառելով իրենց կոշիկները չափազանց բարձր գներով: Եկեք նայենք այսօր աշխարհի ամենաթանկարժեք կոշիկներին եւ պարզենք, թե ինչպես են բրենդներն ու դիզայներները արդարացնում իրենց ապշեցուցիչ գները:

Հարի Ուինսթոնի կարմիր կոշիկները՝ (գնահատված արժեքը) 3 միլիոն դոլար․

руби.jpg (54 KB)

Բազմաթիվ դրամաներ են եղել «Օզ երկրի կախարդը» դասական ֆիլմի խորհրդանշական կերպարի՝ Դորոթի Գեյլի (մարմնավորում է լեգենդար դերասանուհի Ջուդի Գարլանդը) կարմիր կոշիկների շուրջ:

Այսօր կան չորս զույգ օրիգինալ կարմիր կոշիկներ: 2005 թվականին դրանցից մեկը գողացել էին Գրանդ Ռապիդսի Ջուդի Գարլենդ թանգարանից։ 2018 թվականին ոստիկանության հատուկ գործողության արդյունքում հաջողվել է վերադարձնել թանկարժեք կոշիկները։

Թերի Մարտին անունով մի տղամարդ խոստովանել է, որ ինքն է գողության մեղավորը։ Նա կարծել է, թե դրանք իսկական սուտակներ են։ Բայց, ի հիասթափություն նրան, «Օզ երկրի կախարդը» ֆիլմում օգտագործված կարմիր կեշիկները հասարակ էին, առանց թանկարժեք քարերի:

1989 թվականին (ֆիլմի 50-ամյակին) Ռոնալդ Ուինսթոնը՝ հայտնի ամերիկացի ոսկերիչ Հարի Ուինսթոնի որդին, որոշեց հարգանքի տուրք մատուցել խորհրդանշական կոշիկներին։ Harry Winston Inc.-ը պատրաստեց մի զույգ կոշիկ՝ 4600 սուտակով եւ 50 կարատանոց ադամանդներով։

Մունտադհար Ալ-Զաիդի կոշիկները, որոնք նա նետել է Ջորջ Բուշ կրտսերի վրա․ արժեքը՝ 10 միլիոն դոլար․

ботинок.jpg (40 KB)

Կոշիկները հայտնի դարձան, երբ զայրացած իրաքցի լրագրող Մունտադհար Ալ-Զաիդին դրանք նետեց նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վրա։ Դա տեղի է ունեցել 2008 թվականի դեկտեմբերի 14-ին Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի պալատում, որտեղ նա եւ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը պատասխանում էին լրագրողների հարցերին։ Սակայն լրագրող Մունտադհար Ալ-Զաիդին տրամադրություն չուներ հարց տալու, փոխարենը երկու կոշիկներն էլ նետեց Բուշի վրա։ Այնուամենայնիվ, Բուշը սլացավ եւ կարողացավ փախչել երկու թռչող կոշիկներից: Ավելի ուշ Իրաքի վարչապետը եւ որոշ լրագրողներ ներողություն խնդրեցին նախագահ Բուշից՝ կատարվածի համար։

Սակայն աշխարհի շատ մարդիկ հավանություն տվեցին այդ բողոքին եւ Մունտադհար Ալ-Զաիդին համարեցին հերոս, ով ճշմարտությունն է ասել իշխանություններին։ Սաուդյան գործարարներից մեկը կոշիկների համար առաջարկել է 10 միլիոն դոլար։

Ենթադրվում է, որ լրագրող Ալ-Զաիդիի կրած կոշիկները պատրաստվել են թուրք արհեստավոր Ռամազան Բայզանի կողմից։ Հետագայում ընկերությունը ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ստացել է կոշիկների 300,000 պատվեր:

Արդյունքում Ալ-Զաիդիի պատմական, բայց սովորական կոշիկները (առանց թանկարժեք քարերի) արժեցել են ապշեցուցիչ՝ 10 միլիոն դոլար:

Դեբի Ուինգհեմի ադամնդյա կոշիկները՝ 15,1 միլիոն դոլար․

туфли.jpg (50 KB)

Բրիտանացի դիզայներ Դեբի Ուինգհեմը 2017 թվականին ցուցադրեց շքեղության իր վարպետությունը՝ իր գերշքեղ բարձրակրունկները, որոնք զարդարված էին թանկարժեք քարերով։

Դրանք այն ժամանակ դարձան աշխարհի ամենաթանկ կոշիկները, որոնք գնեց Դուբայից մի շատ հարուստ ընտանիք՝ 15,1 միլիոն դոլարով:

Փայլուն ադամանդի կոշիկները պատված էին աշխարհի ամենաթանկ եւ հազվագյուտ քարերով: Դիզայներն օգտագործել է մեկ կարատանոց կապույտ ադամանդ եւ երեք կարատանոց վարդագույն ադամանդ, ինչպես նաև եւս 1000 ադամանդ՝ տեղադրված պլատինի մեջ։

Passion Diamond՝ 17 միլիոն դոլար․

пашн.jpg (36 KB)

ԱՄԷ-ում գործող Passion Jewelers եւ Jada Dubai ապրանքանիշերը միավորվել են՝ արտադրելու աշխարհի ամենաթանկ կոշիկները: 2018-ին երկու ապրանքանիշերը խորհրդանշական Burj Al Dubai-ում ցուցադրեցին Passion Diamond Shoes-ը:

Մաքուր ոսկուց պատրաստված փայլփլուն բարձրակրունկները ապշեցրին դիտողներին, որոնք տեսան փայլուն ադամանդներով զարդարված ամուր ոսկե շրջանակով կոշիկները: Այս կոշիկները զարդարված էին 236 ադամանդներով, իսկ ծայրին մոտ գտնվող 15 կարատանոց անթերի ադամանդն էլ ավելի հրաշագեղ էր դարձնում դրանք:

Անտոնիո Վիետրի Moonstar-ը՝ 19,9 միլիոն դոլար․

мун-1.jpg (43 KB)

2019 թվականի հոկտեմբերին Moonstar Shoes-ը նվաճեց աշխարհի ամենաթանկ կոշիկների տիտղոսը։

Իտալացի դիզայներ Անտոնիո Վիետրին իր գլուխգործոցը ցուցադրել է Dubai Marina հյուրանոցում։

Անտոնիո Վիետրին պարբերաբար թանկարժեք քարերով կոշիկներ է պատրաստում, որպեսզի գրավի ամենահարուստ հաճախորդների ուշադրությունը՝ հատկապես Պարսից ծոցի երկրներից:

Վիետրին անծանոթ չէ այս կոնցեպտին, նա նախագծել է ոսկու եւ ադամանդի կտորներով բազմաթիվ կոշիկներ, որոնք արժեն հազարավոր եւ միլիոնավոր դոլարներ:

Սակայն այս անգամ նրա Moonstar կոշիկները դարձան ամենաթանկն աշխարհում եւ մինչ օրս պահպանում են այս դիրքը։

Խոսքը պինդ ոսկուց պատրաստված բարձրակրունկ սանդալների մասին է։ Վերին մասը պատրաստված է արծաթից եւ ոսկուց եւ զարդարված է 30 կարատանոց ադամանդե թագով։ Վիետրին օգտագործել է հազվագյուտ արգենտինական երկնաքար՝ ընդգծելու կոշիկի փայլուն ոճը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել