Այսօր չշտապելու կամ դանդաղկոտության համաշխարհային օրն է։ Տոնը ծնունդ է առել Իտալիայում՝ երկիր, որի բնակիչներն ուրիշներից ավելի լավ գիտեն, թե ինչպես վայելեն պահը՝ չշտապելով։ Չշտապելու օրը ստեղծվել է 2007թ-ին՝ իտալական «Դանդաղ ապրելու արվեստ» ասոցիացիայի կողմից՝ «Մի շտապիր եւ վայելիր պահը» կարգախոսով։
Այդ օրը Հռոմում իրականացվում են տարբեր միջոցառումներ, որոնցից է, օրինակ, 300 մետր հեռավորության հաղթահարման դանդաղ մարաթոնը, որը մասնակիցները պետք է անցնեն 87 րոպեից ոչ շուտ՝ կանգ չառնելով։ Միլանում եւ Իտալիայի այլ քաղաքներում այդ օրը մարդկանց կատակով տուգանքներ են ներկայացնում շտապողականության համար։ Այսօրվա դրությամբ տոնն ունի միջազգային կարգավիճակ, եւ շատ երկրներ ամբողջ աշխարհում նշում են այս օրը։
Չնայած իտալացիները կարողանում են վայելել պահը բոլորից լավ, չշտապելու հարցում նրանց հետ կարող են մրցակցել նաեւ հայերը։ Հիշեք, օրինակ, թե ինչպես եք վազքով, ուշանալով, մշտապես բախվում չշտապող անցորդների մեջքին մետրոյում, պիկ ժամին։ Կամ կանգնած եք բանջարեղենի խանութի հերթում, իսկ վաճառողուհին առջեւում կանգնած գնորդին ինմքնամոռաց պատմում է վերջին բամբասանքները երիտասարդ հարեւան Վարդուշի մասին, իսկ դուք հերթի մեջ եք ձեր խնձորներով։ Կամ գալիս եք աշխատանքի ընդունվելու հարցազրույցի, որը կարող է տեւել մեկ ժամից ավել, որովհետեւ խնդիրներ առաջադրելու փոխարեն ձեզ գովաբանում են ընկերությունն ու խնդրում սկզբում պատմել ձեր ու ձեր ակնկալիքների մասին։ Կամ երբ գործնական հանդիպման ժամանակ շտապում եք որքան հնարավոր է արագ պայմանավորվել, իսկ ձեզ առաջարկում են սկզբում մի բաժակ սուրճ խմել ու քննարկել մի ինչ-որ անկապ բան։
Ինչպես չկա Երեւանում փողոց, որի մեջտեղում մի ընկերախումբ չլինի, որոնց պատճառով ստիպված եք դանդաղեցնել քայլը, որպեսզի շրջանցեք նրանց, այդպես էլ գրեթե չկա արդյունավետ գործնական հանդիպում՝ առանց սուրճի եւ «աշխարհիկ» զրույցների ուղեկցության։ Երբ դուք շտապում եք, դա կարող է զայրացնել, բայց հենց այդ րոպեներին են ձեզ հիշեցնում, որ գործերը կսպասեն, կհասցնենք, իսկ դանդաղկոտության մեկ-երկու րոպեն ՝ պահը վայելելու համար, դեռ ոչ ոքի չի սպանել։
Համաձայնեք, որ շատ դժվար է վայելել տոնական օրը երկուշաբթի՝ աշխատանքի մեջ լինելով, բայց առաջարկում ենք փորձել սովորական գործերն անել մի փոքր ավելի դանդաղ։ Օրինակ, արագ սուրճ խմելու փոխարեն վայելեք այն բաց պատուհանի մոտ՝ հետեւելով տեղի ունեցողին, աշխատանքային իրարանցման ընդմիջումներին մի քանի րոպե նվիրեք բացարձակ լռությանը եւ «պարապ մնալուն», իսկ տուն շտապելու փոխարեն մի հասեք հարկավոր նրբանցքին ու ոտքով մի քանի խաչմերուկ անցեք։
Անվերջ վազքի ու հեւքի մեջ հեշտ է բաց թողնել հաճելի հույզերով լի պահը։ Մասամբ այդպես էլ տեղի է ունենում, բայց չշտապելը նորից թրենդ է դառնում՝ մեզ հիշեցնելով այն մասին, որ աշխարհը փուլ չի գա, եթե ձեզ թույլ տաք օրը մի քանի րոպե դուրս մնալ այդ վազքից եւ վայելել պահը, որում ապրում եք։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն10:11, 11 մայիսի
«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին09:00, 11 մայիսի
ՄԱՅԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը