Երբ մենք խոսում ենք New Look Dior-ի մասին, առաջին բանը, որ գալիս է մտքում, ամբողջական կիսաշրջազգեստներն ու նուրբ բաճկոններն են, որոնք հորինել է Christian Dior-ը դեռևս 1947 թվականի ձմռանը՝ սկիզբ դնելով կանացի շքեղ զգեստապահարանի նոր դարաշրջանին: Յուրաքանչյուր հաջորդ դիզայներ իր ուրույն ներդրումն է ունեցել հիմնադրի նորարարական հայեցակարգում:
Ուստի զարմանալի չէ, որ երբ Ֆրենսիս Քուրքջյանը, որն այժմ Dior Parfums-ի բույրերի ստեղծման տնօրենն է, առաջին անգամ ժամանեց Dior, նա սկսեց մտածել դրա նշանակության մասին: «Նոր կերպարն ավելին է, քան ժառանգությունը, եւ ավելին, քան, պարզապես, ուրվագիծը․ դա հոգեվիճակ է»,-ասում է նա,-«Այն ապահովում է պրիզմա, որի միջոցով կարելի է դիտարկել եւ վերապատկերացնել աշխարհը: Այս ոգին եւ ուժը, որը նա կրում է, անցել է ժամանակը, եւ թույլ է տալիս ինձ ստեղծել նոր բույրեր Dior-ի համար»:
Հենց այդ New Look-ը ոգեշնչեց Ֆրենսիսի համանուն վերջին բույրին, որը, որպես Dior's La Collection Privée-ի հետ իր առաջին նախագիծը, կամրջում է նորաձեւության եւ բուրմունքի աշխարհները, շարժումը՝ ոգեշնչված հանգուցյալ Քրիստիան Դիորից, ով իրեն անվանում էր «եւ պարֆյումեր, եւ կուտյուրիեր»: «Օծանելիքը նորաձեւության մասնիկ դարձնելը 1947 թվականի կարեւոր գործողություններից էր, եւ այսօր ես ուզում եմ եւս մեկ անգամ հաստատել այդ կապը»,-Harper's Bazaar Arabia-ին պատմել է Քուրքջյանը:
«Սա իմ տեսլականն է Dior-ի տան համար: Ինձ համար New Look-ը Տան արմատներին վերադառնալու միջոց է, որը միաժամանակ ցույց է տալիս այն ուղղությունը, որով կզարգանա հավաքածուն»։
New Look-ը բուրմունք է, որի ստեղծման համար պահանջվել են ամիսներ: «Բույրը տարբերվում է նորաձեւությունից։ Մեկ բուրմունք ստեղծելու համար կարող է պահանջվել վեցից ութ ամիս»,-ասում է նա: Այնուամենայնիվ, արժեր սպասել․ արտացոլելով Dior-ի հավաքածուներում օգտագործված գեղեցիկ գործվածքներն ու կտրվածքները՝ Ֆրենսիսը համակցել է համեղ բաղադրիչները, ներառյալ խունկը, ալդեհիդները եւ հարուստ սաթը՝ ստեղծելով ժամանակակից բույր. «Այս օծանելիքում ծաղկային նոտաներ չկան»,-բացատրում է նա,-«Ծաղիկները, սովորաբար, ներկայացնում են սերն ու ուրախությունը, բայց ես զգում էի, որ դրանք այս անգամ մեզ պետք չեն, որպեսզի առաջացնեն այն զգացմունքները, որոնց ես ուզում էի հասնել»:
Կարող է տարօրինակ թվալ, բայց ինքը՝ Ֆրենսիսը, առօրյայում բուրմունքներ չի օգտագործում, փոխարենը նախընտրում է փորձարկել այն, ինչի վրա այժմ աշխատում է՝ իրեն անվանելով «բույրի առաջին կրողը»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները