Christie's աճուրդի տունը գաղտնի աճուրդում ավելի քան 100 մլն դոլարով վաճառել է Մարկ Ռոտկոյի նկարը։
CNBC-ին տված հարցազրույցում Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ Christie's աճուրդի տունը նկարը վաճառել է հունվարին մասնավոր վաճառքում «ավելի քան 100 միլիոն դոլարով»: Սակայն աճուրդի տունը հրաժարվել է մանրամասներ հաղորդել։
Գործարքին ծանոթ արվեստի դիլերները CNBC-ին պատմել են, որ նկարը Մարկ Ռոթկոյի «Թիվ 6 (մանուշակագույն, կանաչ և կարմիր)» կտավն է, որը ստեղծվել է 1951 թվականին։ Այն վաճառել է ռուս միլիարդատեր և կոլեկցիոներ Դմիտրի Ռիբոլովլևը, ով նկարը գնել է 140 միլիոն եվրոյով 2014 թվականին։
Այն ձեռք է բերել հեջ-ֆոնդի միլիարդատեր և Citadel-ի գործադիր տնօրեն Քենեթ Գրիֆինը: Արվեստի խոշոր կոլեկցիոներ Գրիֆինը հրաժարվել է մեկնաբանություններից:
Վաճառքի առեղծվածային բնույթը՝ քիչ հրապարակային մանրամասներով, ընդգծում է վերջին տարիներին մասնավոր վաճառքների արագ աճն՝ աճուրդային աշխարհի քիչ նկատելի ու գաղտնի մի անկյուն:
Մասնավոր վաճառքի դեպքում աշխատանքը հնարավոր վաճառքի է ներկայացվում աճուրդի տան, որը դիմում է իր առաջատար հաճախորդներին և գործարքի մեջ հանդես է գալիս որպես միջնորդ։ Մասնավոր վաճառքներն աճել են Covid-19 համաճարակից, քանի որ ավելի ու ավելի շատ կոլեկցիոներներ ընտրում են գաղտնի գործարքները՝ հանրության աչքից հեռու:
Անցյալ տարի Christie's-ի մասնավոր վաճառքները կազմել են 1,2 միլիարդ դոլար, ինչը 49%-ով գերազանցում է մինչ համաճարակային մակարդակը: Sotheby's աճուրդի տունը հայտնել է 1,2 միլիարդ դոլարի մասնավոր վաճառքի մասին՝ 2022 թվականի 1,1 միլիարդ դոլարի դիմաց:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով