«Լադանիվա» խումբը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում, այս մասին հայտնում է Առաջին ալիքը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հանրային հեռուստաընկերությունը որոշումը կայացրել է ներքին ընտրությամբ։
«Լադանիվա»-ն, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը եւ ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է: Բալկանյան մեղեդիներից մինչեւ մալոյայի, ջազի եւ ռեգգիի ռիթմեր. նրանց երգերն ընդլայնում են երաժշտության սահմանները՝ մեկտեղելով հայկական ավանդական մեղեդիները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի եւ Ռեյունիոն կղզու լայնածավալ ճանապարհորդություններից ներշնչված հնչյունների հետ։ «Լադանիվա»-ի երաժշտությունը խմբի բազմաճյուղ ծագման եւ համաշխարհային մշակույթի նկատմամբ անհագ հետաքրքրության արտացոլումն է:
«Լադանիվա» անունը ներշնչված է արտաճանապարհային ամենագնաց մեքենայի անվանումից՝ խորհրդանշելով խմբի արկածախնդիր ոգին եւ նրա ճամփորդությունը տարբեր մշակույթների եւ ավանդույթների միջով: Ժակլինը եւ Լուին պատահաբար են իմացել, որ իրենց հայրերը Հայաստանում և Ֆրանսիայում ապրելիս նույն մեքենան են վարել, եւ այդպես էլ ծնվել է «Լադանիվա»-ն: Ըստ Ժակլինի՝ «Lada Niva-ն ամենագնաց մեքենա է, որը կարող է բարձրանալ չբացահայտված բարձունքներ, ինչպես եւ մենք՝ մեր խմբում: Անչափ ուրախ ենք այս հնարավորության համար եւ պատրաստ ենք ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում մեր երաժշտական բազմազանությամբ»:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է. ««Լադանիվա»-ն «Եվրատեսիլ» է բերելու իր գունավոր ու վարակիչ էներգիան։ Լինելով երաժշտական եւ գեղարվեստական էթնիկ խառնուրդ՝ Հայաստանի ներկայացուցիչը մշակութային կամուրջներ է ստեղծելու իր երաժշտությամբ»։
«Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ակնկալում է, որ «Լադանիվա»-ի կատարումը եւ երգի պատմությունը կոգեշնչեն «Եվրատեսիլի» երկրպագուներին։ «Մենք ուրախ ենք այս տարի ներկայացնելու յուրօրինակ եւ բազմամշակութային խմբի, որը կստիպի բոլորին ամբողջ սրտով պարել և կարևոր հաղորդագրությունը կտարածի ուրախ ու թեթև տրամադրությամբ։ Ժակլինն ու Լուին երգեր են ստեղծում իրենց կյանքի փորձառություններից, եւ շատ շուտով մենք ներկայացնելու ենք պատմությունը խիզախ մի աղջկա, որը չի սիրում կարծրատիպերով ապրել»,- նշում է Ծերունյանը։
Հիմնվելով 2019 թվականին՝ «Լադանիվա»-ն միանգամից հայտնի է դարձել հիթային «Վայ աման» երգով՝ երաժշտական աշխարհ բերելով թարմ ոճ ու նորարարական մոտեցումներ: Խումբը 2023 թվականին թողարկել է իր առաջին համանուն «Լադանիվա» ալբոմը «PIAS» ֆրանսիական լեյլբլի ներքո։
«Եվրատեսիլ 2024»-ը տեղի է ունենալու Մալմյոյում՝ մայիսի 7-ին, 9-ին եւ 11-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ