«Արմենիա» հեռուստաընկերության գարնանային եթերաշրջանում մեկնարկել է «Բոլոլա» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը․ նոր պատմություն, նոր սկանդալներ, նոր դերասաններ, ու իսկական «բոլոլա»՝ խոստանում է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը, որը մարմնավորում է նաեւ սիթքոմի գլխավոր կերպարին՝ գնդապետ Արամ Տաթեւյանին։ Թե ինչ զարգացումներ են սպասվում նոր եթերաշրջանում, ինչպե՞ս են Եվա Բաղդասարյանը, Բորիս Բաղդասարովն ու Լեւոն Սարգսյանը միացել հիմնական կազմին, պրոդյուսերը պատմել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում։ Ներկայացնում ենք նաեւ բեքսթեյջային կադրեր՝ օրերս տեղի ունեցած նկարահանումներից։
«Շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, որոնց, կարծում եմ, հեռուստադիտողը չէր սպասում, բայց գնալով դառնում է իրական «բոլոլա»»,-կատակում է Արմեն Պետրոսյանը,-«Խորհուրդ կտամ դիտել մինչեւ վերջ, որ ամեն ինչ պարզ ու հասկանալի լինի»։
Անդրադառնալով նոր հերոսների դերակատարներին՝ պրոդյուսերը նշեց, որ Եվային, Բորիսին ու Լեւոնին ընտրել է՝ ելնելով կանխազգացողությունից։
«Փորձը ցույց է տալիս, որ այդ հարցում ես, գրեթե, երբեք չեմ սխալվում: Վստահ եմ, որ այս անգամ էլ թե Եվան, թե Բորիսը, թե Լեւոնը հետաքրքիր գույն բերեցին մեր նախագծին, եւ իրենց կերպարները նախագիծը կտանեն սպասված ուղղությամբ, գուցե, նույնիսկ մի փոքր կգերազանցեն մեր սպասումները»:
Այս եթերաշրջանը միանգամից մի քանի ինտրիգ ունի. «Առաջինը գնդապետ Տաթեւյանի հիշողության կորուստն է, բնականաբար, նաեւ հին ու նոր սիրային պատմություններ կան, եւ այս անգամ բավական ակտիվ են լինելու հարեւանները՝ Սաքոն (Արտյոմ Կարապետյան) եւ Ռոզան (Ագնեսա Շահնազարյան)՝ իրենց որդու՝ Տոլոյի (Լեւոն Սարգսյան) հետ, որոնք մեծ դեր ունեն հենց Տաթեւյանների ընտանիքի ներսում»:
Արմեն Պետրոսյանը նշում է՝ թեեւ սիթքոմի ընթացքում շատերի հետ առաջին անգամ է աշխատել, բոլորն են իրեն զարմացրել «աշխատասիրությամբ, համեստությամբ ու պատրաստակամությամբ, եւ վստահ եմ, որ այն ջիղը, որը նրանց մեջ կա, կբերի նրան, որ «Բոլոլա»-ն մոտ ապագայում կդառնա լավագույն նախագծերից մեկը»,-եզրափակեց պրոդյուսերը։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով