Ֆրանսիացիները սիրում են գորտի տոտիկներ։ Բայց դա որոշակի անհարմարություն է առաջացնում, եւ ոչ այն պատճառով, որ մարդիկ կարող են տհաճություն զգալ այդ դելիկատեսի նկատմամբ:
Ֆրանսիան այնքան շատ գորտի տոտիկներ է սպառում (կամ cuisses de grenouille), որ դա կարող է հանգեցնել որոշ տեսակների կրճատմանը, գրում է Washington Post-ը: Այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված մի խումբ գիտնականների բաց նամակում, որտեղ նրանք պնդում են, որ գորտի տոտիկների համաշխարհային հավաքագրումն ու առեւտուրը վատ են վերահսկվում, ինչը հանգեցնում է տեսակների պոտենցիալ կրճատման այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ինդոնեզիան եւ Թուրքիան:
«Վերջին դաշտային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշ տեսակներ եւ պոպուլյացիաներ արդեն զգալի անկում են ապրում»,- գրում են հեղինակները: «Ֆրանսիայում հայտնաբերված գորտերի պոպուլյացիաները պաշտպանված են առեւտրային շահագործումից. ԵՄ-ն այլեւս չպետք է թույլ տա, որ գորտերի տեսակներն ու պոպուլյացիաները գերշահագործվեն»:
Nature Conservation-ի ուսումնասիրության համաձայն՝ 2010-ից 2019 թվականներին Եվրամիությունը ներմուծել է մոտ 2 միլիարդ գորտի տոտիկներ, մեջբերում է Post-ը: Նույն ժամանակահատվածում Ֆրանսիան ներկրել է 30 015 տոննա տոտիկներ։ Վտանգված տեսակների միջազգային առեւտրի մասին կոնվենցիայի (CITES) հրապարակած զեկույցում նշվում է, որ Ինդոնեզիան Եվրոպայում վաճառվող գորտի տոտիկների ամենամեծ աղբյուրն է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ