Ջինսե կիսաշրջազգեստները կրկին դարձել են զգեստապահարանի անբաժանելի մասը։ Մեր օրերում կարող եք գտնել տարբեր ոճերի ու գույների լայն տեսականի, մինիմալիստական մուգ ջինսեր կամ անսպասելի դետալներով զարդարված մոդելներ:
Անկախ նրանից՝ դուք ընտրում եք դասական ուղիղ կիսաշրջազգեստ՝ Քենդալ Ջենների ոճով, թե Y2K-ից ոգեշնչված մաքսի շրջազգեստ, դարձրեք այս կտորը ձեր հանդերձանքի հիմքը եւ կրեք այն տարբեր աքսեսուարներով՝ կախված առիթից:
Բարձր գոտկատեղով ջինսե միդի կիսաշրջազգեստ
Եթե ցանկանում եք ցուցադրել ձեր կազմվածքը, ապա փորձեք այս ջինսե միդի կիսաշրջազգեստը: Համադրեք այն սպիտակ վերնաշապիկի եւ կաշվե կոշիկների հետ՝ դասական աշխատանքային հանդերձանքը թարմացնելու համար:
A-line ջինսե կիսաշրջազգեստ
Մուգ երանգի ջինսե կիսաշրջազգեստ՝ բոլոր եղանակների համար։ Այն ցուրտ եղանակին լավ է նայվում բաճկոնով, իսկ շոգ եղանակին՝ շապիկով։
Մաքսի կիսաշրջազգեստ
Այս տարբերակը գոտկատեղի հատվածում ունի օրիգինալ դեկորատիվ կարեր եւ ներկված դետալներ՝ ամբողջ երկայնքով: Բացի այդ, այն պատրաստված է վերամշակված բամբակի խառնուրդից:
Իսկ միջին բարձրության այս կիսաշրջազգեստը թույլ կտա գնալ 90-ականներ: Այն կարելի է համադրել սպորտային կոշիկների եւ սպիտակ շապիկի հետ։ Սեւը դասական երանգ է, որը համադրվում է ինչպես չեզոք, այնպես էլ վառ գույների հետ:
Օվերսայզ կիսաշրջազգեստ
Այս տարբերակը թողարկված է հինգ գույնով՝ խորը սեւից մինչեւ կապույտ:
Ջինսե կիսաշրջազգեստ՝ բացվածքով
Ավելի բաց երանգները կարող են ամառային թվալ, բայց դրանք կատարյալ են կաշմիրե սեւ սվիտերների եւ հաստ կոշիկների հետ: Ե՞րբ է վերջապես տաքանալու: Դուք կարող եք շարունակել դրանք կրել սպիտակ վերնաշապիկով եւ տափակ կոշիկներով:
Իսկ այս՝ ասիմետրիկ կտրվածքով եւ ավելի մուգ երանգի կիսաշրջազգեստը street style-ի հրաշալի նմուշ է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը