Marks & Spencer (M&S)-ը ներկայացրել է ներքնազգեստ «Քիմ Քարդաշյանի հետույքի» էֆեկտով։ Խոշոր ռիթեյլերը ներկայացրել է 15 ֆունտ (7 700 դրամ) արժողությամբ վարտիքներ վրադիրով, որը մեծացնում է հետույքը։
M&S ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ընկերությունը ոգեւշնչվել է դրանց ստեղծման համար գնորդների պահանջարկից հետո, որոնք ցանկանում են ավելի ընդգծված սիլուետ ունենալ։
Շորտերը արտացոլում են ավանդական իրերի եւ միջամտությունների աճող միտումը, որոնք ընդգծում են, օրինակ, Քիմ Քարդաշյանի հետույքի ձեւը։
Տասը տարի առաջ Քարդաշյանը հայտնվեց Paper ամսագրի շապիկին՝ շամպայնի գավաթով՝ պատկառելի հետույքի եւ #BreakTheInternet հեշթեգի ֆոնին։ Պատկերը հենց դա էլ արել է՝ անհամար մեմեր եւ լայն լուսաբանում ապահովելով հեռուստատեսությունում եւ թերթերում։ Paper ամսագրի կայքին այդ օրը բաժին է ընկել ԱՄՆ-ում ինտերնետ-թրաֆիկի 1 տոկոսը։
Տասը տարի անց «Քիմի էֆեկտը» դեռ պահանջված է, նշել է The Guardian-ը։
Հետույքի բրազիլական ձգումը (BBL) վիրաբուժական միջամտություն է, որի դեպքում ճարպը հեռացվում է մարմնի տարբեր մասերից եւ ներարկվում հետույքին, այն աշխարհում առավել արագ տարածվող միջամտություն է։ 2023թ. Էսթետիկ պլաստիկ վիրաբույժների բրիտանական ասոցիացիան հայտարարել է, որ BBL-ի տարածվածությունն ավելացել է 20 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ։ Եվ դա՝ չնայած այն բանին, որ դա ամենավտանագավոր կոսմետիկ միջամտությունն է աշխարհում։ 3 000 BBL-ներից մեկն ավարտվում է մահվամբ։
Քարդաշյան ներքնազգեստի սեփական գիծը՝ Skims-ը, ներառում է մեկ-երկու «շորտ, որոնք ընդգծում են հետույքը», դրանք «հատուկ ստեղծվել են այն բանի համար, որպեսզի բարձրացնեն եւ ընդգծեն ձեր նստատեղը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ