Նկարչուհի Ֆրիդա Կալոյի անձնական գրառումներն օգտագործվում են «Ֆրիդա» նոր վավերագրական ֆիլմում նրա կյանքի պատմությունը պատմելու համար։ Ռեժիսոր Կառլա Գուտիերեսը համատեղում է առաջին դեմքի շարադրանքը արխիվային կադրերի եւ Կալոյի ստեղծագործությունները մեկնաբանող անիմացիայի հետ:
Գուտիերեսը ծնվել է Պերուում եւ Միացյալ Նահանգներ տեղափոխվել է դեռահասության տարիներին: Նա հիշում է, որ առաջին անգամն Կալոյի նկարներին ծանոթացել է քոլեջում:
«Ես ներգաղթյալ էի, երբ տեսա մի նկար, որն ինձ, իսկապես, ներկայացրեց նրան՝ որպես նկարչուհու, որը գտնվում էր Միացյալ Նահանգների եւ Մեքսիկայի սահմանների միջեւ»,-Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Գուտիերեսը,- «Ես տեսա, որ իմ այն ժամանակվա փորձը արտացոլված էր այդ նկարում։ Հետո նա, ուղղակի, դարձավ իմ կյանքի մի մասը»։
Գուտիերեսի խոսքով՝ Կալոն շատ հարցազրույցներ չի տվել, բայց շատ մտերմիկ ու անձնական նամակներ է գրել։ Նա զարմացնում էր իր հումորի զգացումով, սարկազմով ու հեգնանքով եւ «շատ անկեղծ էր իր կարծիքն արտահայտելիս»։
Նկարահանող խումբը ստիպված է եղել փնտրել մի քանի տարբեր թանգարաններ՝ գտնելու այն նամակները, որոնք կարող էին ներկայացնել նրա ամբողջական պատկերը:
Ամենամեծ ստեղծագործական որոշումներից մեկը Կալոյի արվեստը վերակենդանացնելն էր, ինչը որոշ հակասություններ առաջացրեց այս տարվա սկզբին՝ «Սանդենս» կինոփառատոնում ֆիլմի պրեմիերայից հետո: Բայց դա ֆիլմի ամենավաղ փուլերի տեսլականի միայն մի մասն էր: Գուտիերեսի խոսքով՝ հույս ունի հանդիսատեսին իրական աշխարհից դեպի նրա ներաշխարհ տեղափոխել:
«Ես միշտ մտածել եմ նրա սրտի եւ երակների մասին, որոնք նրա ձեռքերից, պարզապես, հոսում են կտավի վրա», - ասում է նա,-«Մենք ցանկանում էինք հարգանքի տուրք մատուցել նրա նկարներին, բայց լիրիկական անիմացիա բերեցինք, որպեսզի կարողանայինք խորտակվել նրա իրական զգացմունքների եւ սրտի մեջ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները