Բոլոր ժամանակների ամենահայտնի սուպերմոդելներից մեկը՝ Նաոմի Քեմփբելը, պատրաստվում է սեփական ցուցահանդես բացել Վիկտորյա եւ Ալբերտ թանգարանում։ Ցուցահանդեսը կպատմի նրա ստեղծագործական լայն համագործակցության եւ խորը մշակութային ազդեցության մասին:
Բացմանն ընդառաջ Նաոմին որոշել էր ճաշկերույթ կազմակերպել Դորչեսթերում, եւ այդ առիթով կրել էր նորաձեւության պատմության հազվագյուտ մի նմուշ:
Նա հագել էր Alexander McQueen-ի Eshu՝ աշուն/ձմեռ 2000 թվականի հավաքածուից կոստյում, որի տակից՝ սեւ վերնաշապիկ: Նրա անսամբլը լրացված էր արծաթյա զարդերով եւ սեւ լաքապատ կոշիկներով, որոնք ստեղծել էին դասական, բայց բարդ կերպար։
«Naomi: in Fashion» խորագրով ցուցահանդեսը, որը հովանավորում է Boss-ը, խոստանում է հետաքրքիր իրադարձություն լինել նորաձեւության սիրահարների համար:
Այցելուները կտեսնեն բացառիկ կտորներ, որոնք ստեղծված են հատուկ Նաոմիի համար՝ սկսած Azzedine Alaïa-ի եւ Valentino-ի ստեղծագործություններից մինչեւ Dolce & Gabbana-ի տպավորիչ զգեստը: Բացի այդ, այցելուները կարող են հիանալ բարձր հարթակներով կոշիկներով, որոնց վրա գրված է «Naomi» եւ որոնք ստորագրված են կուլիսային կոստյումերի կողմից։ Դրանցով Քեմփբելը սայթաքել էր Վիվիեն Վեսթվուդի ցուցադրության ժամանակ: Ցուցահանդեսը կբացվի հունիսի 22-ին։
Ըստ Վիկտորյա եւ Ալբերտ թանգարանի կայքի՝ սա կլինի «իր տեսակի մեջ առաջին ցուցահանդեսը, որը մվիրված է սուպերմոդել Նաոմի Քեմփբելի արտասովոր կարիերային: Աշխարհի առաջատար դիզայներների եւ լուսանկարիչների աշխատանքների միջոցով մենք նշում ենք նրա ստեղծագործական համագործակցությունը, ակտիվությունը եւ մշակութային լայնածավալ ազդեցությունը»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը