Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին

15:19, 7 մայիսի

Եվրատեսիլյան շաբաթը երեկ մեկնարկել է, եւ մրցույթի երկրպագուները փորձում են կանխատեսումներ անել, թե ով է այս տարի իր երկրին բերելու հեղինակավոր երաժշտական մրցույթի բաղձալի մրցանակը: Հայաստանն այս տարի մրցութին ներկայացնում է հայ-ֆրանսիական «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով: Ինչպիսի՞ արդյունք կգրանցեն մեր ներկայացուցիչները, որոնք YouTube-ում արդեն ունեն 4 միլիոնից ավելի դիտում: Անգլիացի բլոգոր Դուեյնը, որը հայտնի է տարբեր տեսահոլովակների մասին իր արձագանքներով, օրերս փոխել է իր ֆավորիտին՝ դիտելով «Լադանիվա»-ի տեսահոլովակը: «12 միավոր՝ Անգլիայից, այսինքն՝ ինձանից»,-Dwayne’s View յութուբյան ալիքում տեղադրած իր տեսանյութում ասում է բլոգերը:

«Հայաատանն այս տեսահոլովակով տալիս է մշակույթ: Այդպես է անում նաեւ Հունաստանը: Իսկ ես հենց դա եմ ուզում «Եվրատեսիլից». ցույց տվեք, թե որտեղից եք: Ես արդեն սիրահարվեցի Հայաստանին: Գուցե, սա իմ առաջին տեղում է: Չնայած՝ հավանում եմ նաեւ Հունաստանի ու Իտալիայի երգերը: Հայաստան, 12 միավորս քեզ՝ Անգլիայից»,-ասում է նա՝ տեսահոլովակը դիտելուն զուգահեռ։ Բլոգերին հատկապես տպավորում են Ժակլինի պարային հատվածները, որոնք նա, պարբերաբար, փորձում է կրկնել։ 

Տեսանյութի ներքո Դուեյնի հետ համաձայնվել են թե հայ, թե արտասահմանցի օգտատերերը։ Նրանցից մեկը գրել է․

«Ահա, թե ինչպիսին պետք է լինի «Եվրատեսիլը»՝ դրական, ուրախ եւ էթնիկ: Արդեն հոգնել եմ այն գլուխգործոցներից, որոնք կատարում են շվեդ երգահանները եւ դրանք անվանում ազգային հարստություն:  Բրավո, Ժակո»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել