Ռուս կատակերգու, Comedy Woman շոուի նախկին հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանն ասել է, որ կողմ է կատակերգական հաղորդաշարի փակմանը։
«Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ անել հետո, երբ շոուն փակվեց, չնայած՝ դա իմ նախաձեռնությամբ էր։ Հանգամանքները դասավորվեցին այդպես... Հետո եղավ Covid-ը, եւ ես պարզապես դադար վերցրի ամեն ինչից: Մտքովս չէր էլ անցնում ինչ-որ բան անել, մտածել, թե ինչ կլինի հետո»,- նշել է Եփրիկյանը YouTube-ի GlumOFF նախագծին տված հարցազրույցում։
Այժմ դերասանուհին ապրում է Հայաստանում, որտեղ իր ուժերը փորձում է սերիալներ ստեղծելու գործում։ Եփրիկյանը սկսել է հումորային ժանրից եւ սցենար է գրել ընկերոջ՝ Արսեն Գրիգորյանի մասին, ում համարում է շատ բարի, հետաքրքիր եւ կենսուրախ մարդ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում երկար աշխատելու եւ ապրելու ընթացքում նրա համար անսովոր է դարձել արեւոտ եղանակը, հայտնում է Gazeta-ն։
«Մոսկվայում իմ պատուհանները միշտ փակ էին։ Իսկ այստեղ ինձ դուր են գալիս հանգիստ առավոտները, ինձ ոչ ոք չի շտապեցնում։ Ծուլացել եմ, իհարկե։ Ամեն բան փոխվում է. Ինչո՞ւ չապրել այսպես»,- ամփոփել է Եփրիկյանը։
«Այստեղ պիլոտային սերիալ եմ նկարել, բայց ոչ ռուսերենով... Ամեն ինչ նկարահանվել է, մոնտաժվել, բայց դեռ չի իրականացվել։ Երկար գործընթաց է։ Ես իմացա, թե ինչպես են դա անում Հայաստանում... Սա այլ պատմություն է։ Կարելի է, նույնիսկ, սերիալ նկարել այն մասին, թե ինչպես եմ խելահեղ փողեր ծախսել փորձնական սերիալի վրա։ Այն, ընդհանրապես, նախատեսված է օտարերկրացիերի համար»,- հավելել է Եփրիկյանը։
Նատալյան հեշտությամբ խոսում է վրացերեն եւ հայերեն։ Դերասանուհին ծնվել է Թբիլիսիում՝ վրացահայերի ընտանիքում։ Ավարտել է ֆիզիկամաթեմատիկական գիմնազիան։ Այնուհետեւ ընտանիքը տեղափոխվել է Վորոնեժ, որտեղ Եփրիկյանները ստացել են հարկադիր միգրանտի կարգավիճակ, ապա՝ տեղափոխվել Մոսկվա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին