«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Էնդի Ուորհոլը ատում էր Դեյվիդ Բոուիի՝ իր մասին գրած երգը

18:25, 24 մարտի

Էնդի Ուորհոլն անուղղակի ազդեցություն է ունեցել երիտասարդ Դեյվիդ Բոուիի վրա, գրում է American Songwriter-ը:

1971 թվականին Բոուին ընկերացել էր դերասան Թոնի Զանետայի հետ։ Ավելի ուշ արտիստը դերասանի միջնորդությամբ խորհրդանշական The Factory-ում հանդիպեց Ուորհոլին։

Այդ ժամանակ մի քանի ամսից պետք է թողարկվեր Բոուի չորրորդ՝ «Hunky Dory» ալբոմը, որը ներառում էր «Էնդի Ուորհոլ» երգը, որով երաժիշտը ցանկանում էր հարգանքի տուրք մատուցել արտիստին, սակայն հանդիպումը չանցավ այնպես, ինչպես սպասվում էր:

«Հանդիպումը բավականին լարված էր, քանի որ Ուորհոլը հեշտ զրուցակից չէր,-պատմել է Զանետտան,- պետք էր խոսել եւ զվարճացնել Էնդիին, բայց Դեյվիդը նույնպես լավ զրուցակից չէր: Խոսակցությունը լավ չանցավ»:

Ուորհոլը մեծ մասամբ լռում էր։ «Այդ տղան The Factory-ում էր, եւ շուրջը մեծ ակտիվություն կար, բոլորը ինչ-որ բան էին անում, զրուցում էին»,-1987 թվականի հարցազրույցում նշել էր Բոուին: «Բայց նա շատ լուռ էր... Ամեն ինչ տեղի էր ունենում առանց նրա մասնակցության: Նա արտասովոր, հիպնոսիկ տղա էր»:

Իր այցի ընթացքում Բոուին կարողացել է արտիստի համար կատարել «Էնդի Ուորհոլ» երգը, սակայն մեծ արձագանքի չի արժանացել։ «Նա չհավանեց այն, պարզապես ասաց՝ «Օհ, լավ», իսկ հետո հեռացավ: Նրանք ինձ թողեցին այնտեղ»,- 2003 թվականին պատմել էր Բոուին։

Ավելի ուշ Բոուին պատմեց, որ ինչ-որ մեկը մոտեցել էր  իրեն ու ասել. «Այ քեզ բան, Էնդին չսիրեց այս երգը»: Բոուին հավելել է. «Կներեք, դա հաճոյախոսություն էր»: Պարզվել է, որ Ուորհոլին դուր չեն եկել հղումները իր արտաքինին, քանի որ նա զգայուն էր իր մաշկի նկատմամբ։

Չնայած անհարմար հանդիպմանը, կար մի բան, որն օգնել էր կոտրել սառույցը Ուորհոլի հետ՝ «Մերի Ջեյն»-ի դեղին կոշիկները, որոնք կրում էր Բոուին: «Նրան գրավում էին իմ կոշիկները»,-ասել է նա: «Այդ առիթով մենք գտանք խոսելու թեմա: Ես ավելի ուշ իմացա, որ նա ավելի երիասարդ տարիքում կոշիկի դիզայնով էր զբաղվում: Դա մի տեսակ կոտրեց սառույցը: Նա տարօրինակ տղա էր»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել