«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Yerevan Wine Days» փառատոնի շրջանակում Երեւան կժամանեն Միշլենի աստղեր ունեցող հայտնի խոհարարներ

20:27, 24 մարտի

Այս տարի «Yerevan Wine Days» փառատոնը խոստանում է լինել էլ ավելի ճոխ ու մասշտաբային։ Փառատոնի շրջանակում նախատեսվում  է Yerevan Gastro Days-ը, ինչպես նաեւ՝ էքսպո շուկան, կլինեն բազմաթիվ հայտնի հյուրեր, այդ թվում՝ Միշլենի աստղ ունեցող երկու խոհարարներ՝ Ալան Ալեքսանյանը ու հեղինակավոր Bocuse d'Or մրցույթի հաղթող, ֆրանսիացի խոհարար Դեյվի Տիսոն (Davy Tissot):

Առաջիկա միջոցառումների մանրամասները «Չինար» ռեստորանում կայացած մեդիա-բրանչի ժամանակ ներկայացրել են փառատոնի կազմակերպիչները՝ ««ԷվենտՏուրա»» ընկերության համահիմնադիրներ Նունե Մանուկյանը եւ Մերի Բադալյանը։

Մերի Բադալյանի խոսքով, Yerevan Wine Days-ը Wine Travel Awards-ի կողմից ճանաչվել է 2021-2022 թվականների լավագույն տարածաշրջանային իրադարձությունը։ Այս տարի փառատոնը ներկայացված է Magnet of the region անվանակարգում, եւ կազմակերպիչները հույս ունեն հաղթելու։ Բադալյանը նշեց, որ անցյալ տարի փառատոնը հյուրընկալել է 120 հազար մարդու, որոնց 30 տոկոսը զբոսաշրջիկներ էին։ Այս տարի մասնակից գինեգործների թիվը կավելանա. եթե նախորդ անգամ մասնակցել է 67 գինեգործական ընկերություն, ապա այս տարի կմասնակցեն 85-ը։

«Անցյալ տարի երեք օրում վաճառվել է 33 հազար շիշ։ Երեք օրվա շրջանառությունը կազմել է 420 մլն դրամ»,-ասաց Բադալյանը՝ նշելով, որ տեղեկությունը հիմնված է փառատոնի մասնակիցների տրամադրած տվյալների վրա։ «Այս թվերը ցույց են տալիս փառատոնի ազդեցությունը Հայաստանի զբոսաշրջության եւ տնտեսության վրա»։

Ի՞նչ է մեզ սպասում այս տարի

Այս տարի Երեւանի գինու օրերի շրջանակում կգործի նաեւ էքսպո շուկա, որը կանցկացվի Seasons այգում։ Ինչպես նշեց Նունե Մանուկյանը, ցուցահանդեսին կներկայացվեն ոչ միայն գինիներ, այլեւ տեղական արտադրողների այլ խմիչքներ՝ մրգային օղիներից մինչեւ հյութեր: Նպատակը բիզնեսի խթանումն է.«Մենք ցանկանում ենք հեշտացնել շփումները դիստրիբյուտորների եւ արտադրողների միջեւ»,-պարզաբանեց նա։

Բադալյանը տեղեկացրեց, որ այս տարի ռեբրենդինգի շրջանակներում փառատոնի խորհրդանիշը լինելու է մ.թ.ա 9-10-րդ դարերի Դվինից եկած կարասը (գինու կավե անոթ), որի վրա կցուցադրվեն հին հայկական 20 կարասների պաստառներ, եւ այցելուները հնարավորություն կունենան դրանք իրականում տեսնել թանգարաններում: Յուրաքանչյուր պաստառ կպարունակի տեղեկություն այն մասին, թե որ թանգարանում է այն ցուցադրվում:

Yerevan Gastro Days-ն ունի բոլոր հնարավորություններն ու ներուժը ապագայում առանձին փառատոն դառնալու, կարծում են կազմակերպիչները։ Այս տարի գաստրոյի օրերը կանցկացվեն Մոսկովյան փողոցից Բաղրամյան ձգվող հատվածում։ Այստեղ կտեղադրվեն երկու հայելային բեմահարթակներ՝ պրոֆեսիոնալ սարքավորումներով, որտեղ հայտնի խոհարարները կանցկացնեն գաստրո շոուներ։ Բոլոր ուտեստները պատրաստվելու են բացառապես տեղական արտադրանքից։

Ընդհանուր առմամբ, Yerevan Gastro Days-ը չորս ուղղությամբ կանցկացվի.

Առաջինը՝ բարեգործական ընթրիքն է, որը կվարի Միշլենի երկու աստղ ունեցող ֆրանսահայ  խոհարար Ալան Ալեքսանյանը, ով մասնագիտացած է առողջ սնվելու եւ օրգանական գինիների մեջ։ Նա Լիոնի իր ռեստորաններում գովազդում է հայկական արտադրանքը։ Բարեգործական ընթրիքը նվիրվելու է հայտնի հայ ռեստորատոր, Dolmama ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանին։ Ամբողջ շահույթը կտրամադրվի խոհարարական քոլեջներից մեկին:

Երկրորդը՝ պրոֆեսիոնալ ֆոկուս խմբերի վարպետության դասերն են, որոնք կանցկացնեն հրավիրված հայտնի խոհարարներն ու փորձագետները։

Բացի այդ, փառատոնին մասնակցող 100 քաղաքային ռեստորանները մայիսի 15-ից հունիսի 15-ը կառաջարկեն 20% զեղչով սահմանված մենյու, որի մեջ մտնում է ձեր նախընտրած ցանկացած հայկական խմիչքի հյուրասիրություն։

Իսկ Հայաստանի խոհարարների ասոցիացիայի հետ համագործակցության շրջանակում կանցկացվի խոհարարների մասնագիտական ​​մրցույթ։ Հաղթողին կորոշի հինգ հոգուց բաղկացած միջազգային ժյուրին։

Հայտնի հյուրերը

Փառատոնի այս տարվա հյուրերն են լինելու ֆրանսիացի խոհարար, Միշլենի աստղի դափնեկիր, Meilleur Ouvrier de France շքանշանի եւ Bocuse d'Or հեղինակավոր մրցույթի դափնեկիր Դեյվի Տիսոն, լիբանանցի շեֆ խոհարար Զարմիկ Հալաջյանը, ով նաեւ Քաթարում սննդի փառատոնի համահիմնադիրն է,  Լոս Անջելեսից հայտնի շեֆ-խոհարար եւ ռեստորատոր Մերի Սյու Միլիկենը, որը Հայաստան կժամանի ԱՄՆ դեսպանատան միջնորդությամբ։

Կլինեն նաեւ լիբանանցի շեֆ խոհարար Լեյլա Ֆաթալահը, ով ներառվել է Մերձավոր Արեւելքի հարյուր ամենաազդեցիկ կանանց ցուցակում, իտալացի պիցայի վարպետ Մարկո Լեոնին, ինչպես նաեւ՝ Հայաստանի խոհարարների ասոցիացիայի հիմնադիր Արբի Ղարախանին։

Բադալյանը նաեւ նշեց, որ հաջորդ տարի Երեւան է գալու Միշլենի երեք աստղերի եւ հեղինակավոր Bocuse d'Or Régis Marcon մրցանակի դափնեկիր։

ԱՄՆ դեսպանատան հրավերով փառատոնին ելույթ կունենա SIHASIN ռոք խումբը, որի ներկայացուցիչներն են եղբայր եւ քույր՝ Քլեյսոնը եւ Ջենեդա Բենալին: Խմբի անունը՝ «Sihasin», թարգմանվում է որպես «հույս»։ Խումբը ծագում է Արիզոնայի Ֆլագստաֆ քաղաքից, եւ նրանց երաժշտությունը հիմնված է իրենց մշակույթի (նրանք հնդկացիներ են), ակտիվիզմի եւ փանք ռոքի վրա:

Սննդի թափոնների խնդիրը

Այս տարի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցելով մեր հարթակում բարձրացնում ենք մի շատ կարեւոր եւ արդիական խնդիր՝ սննդի թափոնները, նշել է Բադալյանը։ «Այս ոլորտում իրավիճակը շատ լուրջ է, հատկապես HoReCa-ի ասպարեզում: Դա, մեծամասամբ, պայմանավորված է մեր մշակույթով եւ մտածելակերպով, մենք միշտ շատ ուտելիք ենք պատրաստում, հատկապես, եթե հյուրեր են գալիս: Բայց հաճախ մարդիկ, պարզապես, չեն կարողանում այդքան շատ ուտել, եւ սննդի մի մասը, ուղղակի, դեն է նետվում: Նույնը տեղի է ունենում ռեստորաններում: Այս հարցը օրենսդրական մակարդակով պետք է լուծվի, պետք է մարդկանց պարտավորեցնել վերամշակել սննդի թափոնները։ Չկերած մսի  եւ ձկան կտորը կարելի է փաթեթավորել եւ նվիրաբերել կարիքավոր ընտանիքներին: Մենք չենք խոսում ափսեի մնացորդների մասին, այլ նրա, ինչ պատվիրել են մարդիկ, բայց չեն կարողացել ուտել»: Նշենք, որ սննդի թափոնները համաշխարհային խնդիր են, որը խաթարում է սովի դեմ պայքարի ջանքերը: ՄԱԿ-ի տվյալներով՝ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ տարեկան դեն է նետում 93 կգ մթերք։

«Խնդրահարույց» հարեւան

Հարեւան Վրաստանը շատ ագրեսիվ քաղաքականություն սկսեց հայկական գինեգործության նկատմամբ՝ թե՛ գինեգործության պատմության, թե՛ Երեւանի գինու օրերի փառատոնի հետ կապված՝ հասկանալով, որ այս իրադարձությունը լուրջ հակակշիռ է դարձել իրենց արշավին, որի համար միլիոնավոր դոլարներ էին հատկացվել, նշեց Բադալյանը։

«Վրացական կառավարության մակարդակով ռազմավարական քայլեր արվեցին՝ նրանք կազմակերպեցին Wine Days փառատոնը, որը տարօրինակ զուգադիպությամբ համընկավ հոկտեմբերին Հայաստանում անցկացվող Արենիի փառատոնի հետ։ Նրանք ամեն ինչ հիանալի հաշվարկել են։ Իսկ այս տարի Երեւանի գինու օրերի ընթացքում Վրաստանում կանցկացվի գինու ցուցահանդես-տոնավաճառ՝ Georgian Wine Expo։ Իսկ մենք արդեն խնդիրներ ունենք, շատ փորձագետներ տատանվում են, թե ուր գնալ։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է հոգալ նրանց ճանապարհածախսը՝ ընտրությունը, ինչպես հասկանում եք, ակնհայտ է»։

Բադալյանը նշեց, որ իրենք դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝«Yerevan Wine Days» անվանումը միջազգային մակարդակով  արտոնագրելու աջակցության համար, սակայն, ցավոք, չնայած խոստումներին, ոչինչ չի արվել։ Միեւնույն ժամանակ, խոսքը գնում էր երեք «խնդրահարույց» երկրների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասին, որտեղ կա հայկական սփյուռք, որը կարող է օգտագործել այս անունը սեփական միջոցառումներն անցկացնելու համար, եւ Վրաստանի մասին, որն այս առումով ակտիվ եւ ագրեսիվ ընդդիմանում է Հայաստանին։

«Մենք ցանկանում ենք, որ մեր իշխանությունները էկոնոմիկայի նախարարության եւ զբոսաշրջության ֆեդերացիայի միջոցով համագործակցության առաջարկով դիմեն Վրաստանի կառավարությանը։ Սա ներառում է նման միջոցառումների ժամանակի համակարգումը»:

Նունե Մանուկյանը նշեց, որ հնարավոր է կազմակերպել համակցված տուրեր, որոնց շրջանակում զբոսաշրջիկները կայցելեն երկու երկրներ։ «Մենք չենք ուզում մրցակցել, այլ համագործակցել, բայց նրանց կողմից նման ցանկություն չենք տեսնում»,-նշեց նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել