Հայաստանում մոսկովյան առաջատար «Ազգերի թատրոնի» անդրանիկ հյուրախաղերը կդառնան Կանանց միամսյակի գեղեցիկ ամփոփում: Թատրոնը երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Դեղձանիկը»: Օպերային դիվա Մարիա Կալլասի դերում հանդես կգա հաղորդավարուհի, հանրահայտ ջութակահար Զարեհ Սահակյանցի դուստրն ու աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան:
Հյուրախաղերի համակազմակերպիչն ու գործընկերը GeoProMining Gold ընկերությունն է, որն «Ազգերի թատրոն»-ի հետ ծրագրել է միջոցառումների շարք՝ հյուրախաղերը վերածելով շատ ավելին, քան պարզապես մշակութային մեծ իրադարձության:
«Ազգերի թատրոնի» հետ մեր այս նախագիծն ունի ավելի լայն նշանակություն: Այն ուղեկցվում է զուգահեռ միջոցառումներով, որոնք կրում են սոցիալական և մարդասիրական ուղերձ և Սփյուռքում ապրող հայտնի ու հաջողակ հայերի ուշադրությունը, ջանքերն ու ռեսուրսները դեպի Հայաստան ուղղելու գաղափար, ինչը կարծում եմ շատ կարևոր է հատկապես այսօր», - նշում է GPM Gold ընկերության արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը:
Ապրիլի 3-ին իր հարազատ Երևան այցի ընթացքում Սաթի Սպիվակովան կլինի Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում, որի մշտական դոնորներից է GPM Gold-ը: «Կենտրոնի ֆոնդում մեզ արդեն անհամբեր սպասում են: Մեր հյուրը ցանկանում է խոսել ֆոնդի ղեկավարության հետ, քաջալերել ծնողներին և ամենակարևորը՝ կազմակերպել տոն երեխաների համար: Մենք կգնանք այնտեղ Սաթի Սպիվակովայի բազում անակնկալներով», - հայտնում է Ռուզաննա Գրիգորյանը:
Ապրիլի 7-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկայանա Սաթի Սպիվակովայի հանդիպումը Հայաստանի արվեստի գործիչների հետ: (Հանդիպումը կվարի լրագրող Ալեքսանդրա Լիվերգանտը, այն կուղեկցվի հայտնի ջազ երաժիշտ Գարի Քյոսայանի ու նրա բենդի ելույթով): «Իրական Դասական Սաթի Սպիվակովայի հետ»՝ Public talk-ը կկենտրոնանա մշակույթի ու մշակութային դիվանագիտության վրա՝ որպես միջազգային հաղորդակցության միջոցի, որը միավորում է ոչ միայն առանձին անհատներին, այլև միազգային հարաբերությունները:
«Գաֆէսճեան թանգարանի ընտրությունը պատահական չէր: Այստեղ կա խորը իմաստ: Ջերարդ Գաֆէսճեանն այն բերարարներից էր, որը Հայաստանին թողեց հսկայական ժառանգություն: Սա փայլուն օրինակ է մյուսների համար: Այս հյուրախաղերի ուղերձը միայն մշակութային ու սոցիալական չէ: Սա արվում է նաև Հայաստանի նկատմամբ հնարավորին չափ մեծ թվով հայտնի սփյուռքահայերի ուշադրությունը գրավելու համար: Մեզ համար կարևոր է, որ այսօր, երբ Հայաստանը մեծ ուշադրության ու աջակցության կարիք ունի, սփյուռքի հաջողակ հայերի նշանակալի նախաձեռնությունները արձագանքեն հայրենիքում: Մենք պետք է հպարտանանք այդ մարդկանցով և ցույց տանք, որ Հայաստանի դռները մշտապես բաց են նրանց առաջ, որ մենք սպասում ենք նրանց ու պատրաստ ենք աջակցել մեր երկրի բարօրությանը միտված նրանց բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին: Նրանք պետք է զգան, որ դա մեզ պետք է ոչ թե ինչ-որ մարկետինգային կամ կոմերցիոն նպատակաների, այլ մեծ, լավ գործ անելու և մեզնից հետո պատմություն թողնելու համար», - բացատրում է Ռուզաննա Գրիգորյանը:
Ապրիլի 5-6-ին Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Մոսկվայի «Ազգերի թատրոնի» «Դեղձանիկը» ներկայացումը: Օպերային դիվա Մարիա Կալլասի դերում՝ Սաթի Սպիվակովա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ