«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Իննա Խոջամիրյանը, Սոս Ջանիբեկյանը եւ հայկական շոուբիզնեսի հայտնիները՝ «Սիրելի Սահմի»-ի եզրափակիչ սերիաների փակ նախադիտմանը (VIDEO)

12:05, 1 ապրիլի

Անցյալից եկած երիտասարդի ու ժամանակակից աշխարհում ապրող ուժեղ աղջկա փխրուն սիրո պատմությունը կարճ ժամանակում գրավեց հայ հեռուստադիտողի ուշադրությունը: Դրան սկսեցին հավատալ, նույնիսկ, ռեալիստները, իսկ ռոմանտիկները շարունակում են սպասել ժամանակին հաղթող հրաշքին: Ապրիլի 2-ին եւ 4-ին ATV-ի եթերում կհեռարձակվեն «Սիրելի Սահմի» հեռուստասերիալի վերջին երկու սերիաները, որի փակ նախադիտումը կայացավ  մարտի 29-ին՝ Foodpark by Downtown-ում: Միջոցառմանը ներկա էին ոչ միայն ֆիլմի դերասանական ու ստեղծագործական կազմը, այլեւ նրանք, ովքեր հավատացել էին նախագծի հաջողությանը: Ներկա էր նաեւ NEWS.am STYLE-ը: Սահմիի ու Միհրանի անհավանական սիրո հանգուցալուծումը դեռեւս չենք լուսաբանի, որպեսզի, ժամանակակից լեզվով ասած, «սփոյլերներ» չանենք, բայց մեր աչքից չի վրիպել դերասանների անկեղծ հուզմունքն ու հյուրերի տպավորությունները՝ ֆիլմի դիտումից հետո:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Սերիալի պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը, որը նաեւ մարմնավորում է գլխավոր հերոսուհուն, մոտ 50 ժամ մոռացել էր քնի մասին: Նա եւ իր թիմը պատրաստվում էին միջոցառմանը: Իննան անձամբ է պատրաստել բոլոր հրավիրատոմսերը եւ ուղարկել դրանք Միհրանի ու Սահմիի անունից: Ֆիլմի դիտումից հետո հանդիսատեսի անկեղծ ու դրական արձագանքը հուզմունքը մեղմել էր, սակայն դերասանուհին նշում է՝ ինքն իր գործին միշտ բծախնդրությամբ է վերաբերվում:

IMG_3375.jpeg (434 KB)

«Ես այնքան բծախնդիր եմ, որ «լավ պրոդուկտ» ասվածն ինձ համար դեռ շատ հեռու է, բայց, եթե, այնուամենայնիվ, մենք ստեղծել ենք լավ «պրոդուկտ», առաջին նախապայմանը համապատասխան ժամանակ տրամադրելն էր: Չշտապել, մտածել ամեն դետալը… Ամեն ինչի շուրջ պետք է աշխատել մանրամասնորեն: Ես «Սահմիին» հնարավորություն եմ տվել, որ 6-7 ամիս լավ եփվի: «Սահմին» ինձ հետ է 2023 թ-ի օգոստոսի 20-ից, ես իրեն ուսերիս տանում եմ, ինձ հետ՝ նաեւ ամբողջ թիմը»,-ասում է նա:

Միհրանին մարմնավորող Սոս Ջանիբեկյանը հավելում է՝ թեեւ ինքն էլ էր հուզվել ֆիլմի եզրափակիչ սերիաները դիտելուց հետո, իր մասնակցությամբ նախագծի մասին դժվարանում է խոսել.

IMG_3377.jpeg (463 KB)

«Ինձ համար միշտ շատ դժվար է մեր նախագծերի մասին խոսելը, որովհետեւ իմ նշաձողը շատ բարձր է, ու ես չեմ կարողանում օբյեկտիվ ընկալել՝ մենք ինչ ենք արել, բայց վստահ եմ, որ որակով բան ենք արել՝ թե արձագանքներից, թե մարդկանցից, ովքեր, իսկապես, ինձ հետ անկեղծ են ու հասկանում են թե հեռուստաարադրությունից, թե կինոարտադրությունից: Առաջինը՝ մայրս, ունեմ նաեւ ընկերներ, ովքեր բաց չեն թողնում ոչ մի նոր ֆիլմ, եւ այս նախագիծը եւս նրանք նայում են: Նստած հուզվել էի. առհասարակ, շատ եմ լարվում նման դիտումներին: Շատ շնորհակալ եմ Իննային՝ ինձ այս առաջարկն անելու համար, շնորհակալ եմ Գոշին ու ամբողջ թիմին: Ուրախ եմ, որ մեր հեռուստաեթերում ունեցանք տարբերվող արտադրանք՝ գեղեցիկ սիրային մելոդրամա»:

Սերիալի սցենարիստը Անի Մաղաքյանն է, ռեժիսորը՝ Գոշ Հակոբյանը: Այս թիմն աշխատել է նաեւ «Հոթել Գրանդ» նախագծի 3 եթերաշրջանների շուրջ: Իսկ ի՞նչ սպասել «Սիրելի Սահմիից» հետո: Իննան առայժմ հստակ պատասխան չունի, բայց ասում է՝ հիմա նշաձողն ավելի բարձր է.

IMG_3379.jpeg (440 KB)

«Նշաձող սահմանելուց հետո ամենադժվարը ինքդ քեզ համար այդ նշաձողը չթուլացնելն է, դրա համար մենք Գոշի հետ քննարկեցինք՝ ինչ ենք պատրաստվում անել հաջորդիվ. գաղափարները շատ են, առաջարկներն էլ են շատ, փառք Աստծո: Բայց ժամանակավոր էյֆորիաներին տրվելու կարիք չկա, շատ մանրամասն պետք է մտածվեն հաջորդ քայլերը… Ի վերջո, ոչ ոք ապահովրագրված չէ ոչ հաջողություններից, ոչ ձախողումներից: Պետք է, պարզապես, մեծացնել աշխատանքի հանդեպ սերը, որակը, եւ հավատալ, որ, իսկապես, միֆ է այն, թե պահանջարկն է ստեղծում առաջարկ: Մենք պիտի արտադրենք այն, ինչ կարող ենք։ «Սիրելի Սահմիի» պարագայում մենք, ուղղակի, մեր կաշվից դուրս ենք եկել…»,-նշեց նա:

Հավելենք, որ ֆիլմում նկարահանվել են նաեւ Լեւոն Հախվերդյանը, Մարիամ Ադամյանը, Իրինա Այվազյանը, Մարինկա Խաչատրյանը, Վաչե Երիցյանը, Հայկ Դարբինյանը, Հարություն Սարգսյանը, Միշա Հակոբյանը, Մուրադ Նադիրյանը, Սամվել Դանիելյանը, Ժոռա Հովհաննիսյանը, Հովիկ Հովհաննիսյանը եւ այլք։

«Սիրելի Սահմիի» եզրափակիչ սերիաների նախադիտման տրամադրությունն ու հյուրերը՝ տեսանյութում:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել