«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երբ գումար չկա, բայց «ապրել պետք է». ի՞նչ հնարքի են դիմում «Փող off տղամարդիկ» ներկայացման հերոսները

14:05, 2 ապրիլի

Ապրիլի 12-ին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում մեծ պրեմիերա է սպասվում: Հանդիսատեսին կներկայացվի ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի «Փող off տղամարդիկ» 16+ ներկայացումը, որը պատմում է քովիդի շրջանում անելանելի իրավաճիկում հայտնված հերոսների մասին:

Ամեն ինչ փակ է, գումար չկա, իսկ ապրել պետք է։ Երեք ընկեր համացանցում հանդիպում են «պահանջվում է մերկապար» հայտարարությանը եւ որոշում կազմակերպել այն, սակայն մերկապարին տանող ճանապարհն այնքան հեշտ չէ, որքան թվում է…

IMG_3397.jpeg (330 KB)

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սուրեն Շահվերդյանը նշեց, որ ներկայացումը նախկինում երկու անգամ խաղացվել է՝ բայց այլ վերնագրի ներքո: Որոշակի փոփոխություններ են կատարվել նաեւ ներկայացման մեջ: Եվ չնայած պատմության գործողությունները տեղի են ունենում քովիդի համաճարակի շրջանում, գաղափարը ռեժիսորի մոտ շատ ավելի վաղուց էր առաջացել:

«Սառա Նալբանդյանի հետ միասին ցանկություն ունեինք այս պատմությունը բեմադրել: Մտքերը շատ էին, քովիդի նախաշեմին արդեն աշխատանքները սկսել էինք, բայց դադարեցրինք համաճարակի պատճառով, հետո արդեն որոշեցինք ձեւաչափը փոխել ու կապել հենց քովիդի հետ եւ շատ արդիական ստացվեց, քանի որ հենց համաճարակի ժամանակ մարդիկ աշխատանք չունեին, բայց ունեին պարտքեր, վարկեր, եւ փող վաստակելու շատ լուրջ խնդիր էր առաջացել: Ներկայացման մեջ հենց դրա մասին է խոսվում: Տղամարդիկ անելանելի վիճակում են եւ բոլոր միջոցներով փորձում են որեւէ աշխատանք գտնել: Արդյունքում հերոսները շատ ծիծաղելի իրավիճակում են հայտնվում»:

3f9e6de0-aa10-40bb-b08b-262aa21f4c86.jpg (75 KB)

Ներկայացման հերոսներին մարմնավորում են Արամոն, Գոռ Համբարձումյանը, Ստեփան Ղամբարյանը, Էմմա Սապունջյանը, Տաթեւ Պետրոսյանը եւ Սաշա Սուքիասյանը: Նրանցից մի քանիսի հետ Սուրենն առաջին անգամ էր աշխատում:

964d1f4c-a407-4d97-8090-45584a4769d9.jpg (117 KB)

«Քասթինգն, իսկապես, բարդ է եղել: Ես շատ շնորհակալ եմ բոլոր դերասաններին, ովքեր ազատ ժամանակ ունենալու դեպքում գալիս էին փորձերի եւ ամեն բան բեմադրում էինք միասին: Վերջում մեզ միացավ հիանալի նկարիչ Աշոտ Թադեւոսյանը, ում կարիքը շատ ունեինք: Նա է թե ձեւավորման, թե զգեստների հեղինակը: Դերասաններից Էմմայի, Տաթեւի եւ Սաշայի հետ առաջին անգամ էի աշխատում. մեր տանդեմը ստացվեց, եւ շատ շնորհակալ եմ իրենց, շատ արագ էին խնդիրները հասկանում  ու կատարում: Իսկ Արամոյի հետ արդեն երրորդ նախագծի շուրջ եմ աշխատում («Սեւ, դառը շոկոլադ»-ն էր, հետո՝ «Տրամվայ «Ցանկությունը»»), Գոռ Համբարձումյանի հետ աշխատել եմ «Թագավորների խաղը» ներկայացման շուրջ. բոլորը շատ տաղանդավոր, իրենց մասնագիտությունը սիրող, թատրոնով ապրող մարդիկ են: Ներկայացումը չէր լինի, եթե նրանք չհավատային այս սցենարին, ռեժիսուրային: Նրանք եւս արտահայտել են իրենց մտքերը, եւ եղել են դեպքեր, որ որոշ կտորներ են ավելացել սցենարից դուրս... Հենց այս միասնական աշխատանքը ներկայացումը դարձրեց ամբողջական»:

IMG_3398.jpeg (372 KB)

Ռեժիսորի խոսքով՝ ներկայացման մեջ հանդիսատեսը մի շարք հաղորդագրություններ կգտնի, սակայն գլխավոր ասելիքն այն է, որ գումարը չպետք է դառնա առաջնահերթություն:

«Ներկայացման հիմնական մեսիջն այն է, որ ինչ դրության մեջ էլ մարդը հայտնվի, պետք է չապավինի դրամին եւ չկարեւորի այն: Հաղորդագրությունն այն է, որ փողը Աստված չի կարող լինել եւ այն չի կարող մարդու դիրքորոշումը փոխել. մարդու կյանքում կան շատ ավելի վեհ ու կարեւոր բաներ, որոնք պետք է լինեն առաջնային: Կարծում եմ՝ շատ արդիական թեմա է, որովհետեւ մեր շուրջն այն է, ինչի մասին մենք խոսում ենք ներկայացման մեջ»:

Սուրենը հավելեց, որ ներկայացումը ծրագրում են խաղալ նաեւ Երեւանից դուրս. «Կլինենք մարզերում, նաեւ հիմա բանակցություններ են տարվում Միացյալ Նահանգների հետ: Պետք է ներկայացումը դիտելու հնարավորություն տալ ոչ միայն Երեւանի հանդիսատեսին, այլեւ մեր բոլոր հայրենակիցներին՝ տարբեր մարզերում ու քաղաքներում: Թեժ է լինելու: Բոլորին խոստանում ենք դրական էմոցիաներ»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել