«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Forbes-ը հրապարակել է միլիարդատերերի ցուցակը. Թեյլոր Սվիֆթը պաշտոնապես միլիարդատեր է դարձել, Քիմ Քարդաշյանը 6-րդ տեղում է

11:17, 3 ապրիլի

Թեյլոր Սվիֆթը, իր փառավոր կարիերայից 17 տարի անց, պաշտոնապես հասել է միլիարդատիրոջ կարգավիճակի:

Forbes-ը հրապարակել է 2024 թ-ի միլիարդատերերի իր ցուցակը, որտեղ Թեյլորը բարձրացել է տասնչորսերորդ հորիզոնական։ Շնորհիվ  նրա Eras շրջագայության, երաժշտական ​​կատալոգի արժեքի եւ անշարժ գույքի պորտֆելի՝ նրա կարողությունը գնահատվում է 1,1 միլիարդ դոլար:

IMG_3401.jpeg (143 KB)

Սա նաեւ երգչուհու առաջին վեց ալբոմների հսկայական եկամուտների արդյունքն է, որոնք նա վերաձայնագրել է հոսքային հարթակների հետ բանակցությունների ընթացքում: Այս ձեռքբերումը, հատկապես, առանցքային է, քանի որ նա այն քչերից է, ով հասել է այս կարեւոր նվաճմանը «միայն երաժշտության եւ իր կատարման միջոցով»:

Ոչ ոք իր՝ ռեալիթի աստղի համբավից այնքան չի շահել, որքան Քիմ Քարդաշյանը, ով միլիարդատեր է դարձել իր գեղեցկության եւ հագուստի ապրանքանիշերի շնորհիվ։

IMG_3402.jpeg (36 KB)

Նրա «Skims» բրենդը 2023 թվականին գնահատվել է 4 միլիարդ դոլար, իսկ 2020 թվականին նա 200 միլիոն դոլարով Coty-ին վաճառել է KKW Beauty կոսմետիկ ընկերության 20 տոկոսը: Վարկանիշում 6-րդ տեղը զբաղեցնող Քիմի կարողությունը գնահատվում է 1,7 մլրդ դոլար։

Նրանից մեկ քայլ առաջ՝ հինգերորդ տեղում, Jay-Z-ն է իր 2,5 մլրդ դոլար կարողությամբ: Առաջին հիփ-հոփ միլիարդատերը 2021 թվականին իր շամպայնի ապրանքանիշի՝ Armand de Brignac-ի 50%-ը առնվազն 300 միլիոն դոլարով վաճառել է շքեղ ապրանքների հսկա LVMH-ին, իսկ իր կոնյակի D'Usse ապրանքանիշի բաժնետոմսերի մեծամասնությունը 2023 թվականին վաճառել է 750 միլիոն դոլարով:

IMG_3403.jpeg (81 KB)

Նա նաեւ բաժնետոմսեր ունի Uber եւ Block ընկերություններում: Նրա կապիտալում չի ներառվում կնոջ՝ Բեյոնսեի կես միլիարդ դոլար կարողությունը։

Հայտնի միլիարդատերերի հնգյակում ներառվել է Օփրա Ուինֆրին (2,8 միլիարդ դոլար):

IMG_3404.jpeg (93 KB)

Ցերեկային թոք-շոուի հաղորդավարուհին 2003 թվականին դարձել էր առաջին սեւամորթ կին միլիարդատերը: Այդ ժամանակվանից նա իր բրենդը վերածել է մեդիա եւ բիզնես կայսրության՝ ներառյալ անշարժ գույքի ներդրումները եւ սեփական արտադրական ընկերությունը:

Մայքլ Ջորդանի կարողությունը 3,2 միլիարդ դոլար է։

IMG_3405.jpeg (71 KB)

Ջորդանը 2015 թվականին դարձավ առաջին միլիարդատեր մարզիկը, բայց դա նրա լեգենդար բասկետբոլային կարիերայի պատճառով չէր: Նա ավելի քան 1,8 միլիարդ դոլար է վաստակել բրենդների հետ գործնական համագործակցություններից, որոնցից ամենահայտնին Nike Jordan ապրանքանիշն է: Նա նաեւ շատ խելացի ներդրում էր կատարել 2010 թվականին՝ 175 միլիոն դոլարով գնելով NBA-ի «Շարլոտ Հորնեթս» թիմը: Այնուհետեւ՝ 2023 թվականի օգոստոսին, նա թիմը վաճառեց 3 միլիարդ դոլարով:

Սթիվեն Սփիլբերգ. կարողությունը՝ 4,8 միլիարդ դոլար։

IMG_3406.jpeg (78 KB)

Սփիլբերգը ցուցակին միացել է 1994 թվականին՝ դառնալով այնտեղ ներառված առաջին ռեժիսորը: «Ես խաղացող եմ»,-նույն տարի Forbes-ին ասել է նա: «Ես գրեթե տասը տարի աշխատավարձ չեմ ստացել»: Փոխարենը, նա բանակցում էր իր ֆիլմերի համախառն վաճառքի տոկոսը ստանալու համար, եւ «Ինդիանա Ջոնսի» ֆիլմաշարի շնորհիվ մինչ օրս ստանում է Universal թեմատիկ զբոսայգիներում վաճառված յուրաքանչյուր տոմսի մի մասը:

Ջորջ Լուկաս. կարողությունը՝ 5,5 միլիարդ դոլար։

IMG_3407.jpeg (55 KB)

«Աստղային պատերազմների» ռեժիսորը, ով առաջին անգամ որպես միլիարդատեր հանդես է եկել 1997-ին, աշխարհի ամենահարուստ հայտնի մարդն է՝ հիմնականում իր LucasFilm պրոդյուսերական ընկերության շնորհիվ, որը նա 2012-ին, ավելի քան 4 միլիարդ դոլարով, վաճառեց Disney-ին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել