Շվեդահայ ճանաչված կինովավերագրող, լրագրող, գրող, ավելի քան 3 տասնյակ ֆիլմերի հեղինակ Սյուզան Խարդալյանի նոր՝ «Inside Her Inside Me, A Tale of Three Yazidi Women» ֆիլմի շնորհանդեսը ապրիլի 30-ին կկայանա Լոնդոնի համալսարանում՝ Genocidal Captivity խորագրի ներքո, Լոնդոնի համալսարանի եւ Հոլոքոստի մասին տվյալների հավաքագրմամբ զբաղվող ամենամեծ արխիվի՝ Վիների գրադարանի (The Wiener Holocaust Library) նախաձեռնությամբ։ 68 րոպեանոց ֆիլմն արտադրել է HB PeÅ Holmquist Film ընկերությունը: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրել է Սյուզան Խարդալյանը: Նրա նոր ֆիլմը եզդիների ցեղասպանության, արտաքսման, եզդի կանանց առեւանգման, բռնաբարության մասին է, որն իրականացվել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից՝ Հյուսիսային Իրաքի գրավումից հետո։ Երեք եզդի կանանց՝ Ղասունի, Դալալի եւ Լամիայի ճակատագրերի միջոցով ռեժիսորը վեր է հանում մի ողջ ժողովրդի ողբերգություն: Սյուզան Խարդալյանը 5 տարի հետեւել է ԻՊ զինյալների գերությունից փրկված կանանց, որոնք նոր կյանք են սկսել Գերմանիայում: Ֆիլմում զուգահեռներ կան եզդիների եւ Հայոց ցեղասպանությունների միջեւ:
Ի դեպ, ապրիլի 29-ին դարձյալ Լոնդոնի համալսարանում կցուցադրվի նաեւ Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» հայտնի ֆիլմը, որի միջոցով հեղինակը բացահայտել է իր տատի գաղտնիքը, ինչի մասին ընտանիքում գերադասում էին լռել: Նրա Խանում տատիկը 12 տարեկանում Եղեռնի ժամանակ թուրքերի կողմից ենթարկվել էր բռնաբարության, նաեւ դաջվածքներ էին արել դեմքին: Ընդ որում, նա թուրքերի կողմից տանջանքների ենթարկված, դաջվածքներով միակ հայուհին չի եղել: «Inside Her Inside Me, A Tale of Three Yazidi Women» ֆիլմում հեղինակը ապշեցուցիչ նմանություն է տեսել հայերի ու եզդիների ցեղասպանությունների միջեւ՝ նույն պատկերները, աղետից փրկվելու հույսով փախչող մարդկանց խմբեր, նրանց մեջ երեխան գրկին՝ կին: Ռեժիսորը կայքի հետ զրույցում նշել է՝ նույն մոտիվներն են՝ ուղղակի 100 տարի անց, ու պարզապես նոր ցեղասպանությունը տեղի է ունենում Իրաքում եւ Սիրիայում:
«Inside Her Inside Me, A Tale of Three Yazidi Women» ֆիլմի հերոսներից Ղասունը ապրում է փոքր եղբոր հետ, նա եւ Լամիան զարմուհիներ են, որոնք կարողացել են օգնել միմյանց՝ հաղթահարելու հոգեկան ծանր տրավման: Ղասունը 13 տարեկան է եղել, երբ գերեվարվել ու բռնաբարվել է: Փոքրիկ աղջնակ, ում համար անընկալելի է եղել իր հորից տարիքով մեծ տղամարդկանց կողմից տանջանքի ու բռնաբարության ենթարկվելը:
Կայքը գրում է՝ Սյուզան Խարդալյանի առաքելությունն է՝ բարձրաձայնել մարդկանց իրավունքների, ցեղասպանությունների ու մոլորակում բուն դրած դաժանությունների մասին: Նրա ֆիլմերում հետաքրքիր է նաեւ դաժան պատմությունների ու բնության հակադրությունը. այսքան խաղաղ բնության պայմաններում, ծաղիկներ, կանաչ, երկինք, արեւ ու այս ամենի կողքին՝ մարդկային դաժանություն:
Սյուզան Խարդալյանը, բացի անկախ կինոռեժիսոր լինելուց, նաեւ միջազգային իրավունքի եւ դիվանագիտության մագիստրոս է: Նա Թավթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոցի շրջանավարտ է, բազմաթիվ հոդվածների հեղինակ, ռեժիսոր, որը աշխարհով մեկ ցուցադրել է ցեղասպանության մասին իր ֆիլմերը։ Պրոդյուսեր Պ. Հոլմքվիստը եւս անկախ կինոռեժիսոր է, պատերազմական գոտում աշխատած լուսանկարիչ: Նրա հիմնադրած HB PeA Holmquist Film պրոդյուսերական ընկերությունը 1973 թվականից ի վեր արտադրել է ավելի քան 60 վավերագրական ֆիլմեր, որոնք վաճառվել են ամբողջ աշխարհում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ