«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ջեֆ Բեզոսը եւս մեկ գույք է ձեռք բերել կղզում, որը հայտնի է որպես «Միլիարդատերի բունկեր»

11:19, 4 ապրիլի

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, եւս մեկ անշարժ գույք է գնել Ֆլորիդայի Ինդիան Քրիք կղզում, որը հայտնի է որպես «Միլիարդատերի բունկեր»:

Բեզոսի ձեռքբերումները սկսվել են 147 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ երկու առանձնատների գնմամբ։ Դրանով կանգ չառնելով՝ նա վերջերս իր հավաքածուն համալրել է 90 միլիոն դոլար արժողությամբ երրորդ օբյեկտով։

Վեց ննջասենյակ եւ ինը լոգասենյակ ունեցող տունը Բեզոսը գնել է ոչ շուկայական գործարքով: Գույքի մասին գրառումները ցույց են տալիս, որ տունը 1998 թվականին 2,5 միլիոն դոլարով վաճառվել էր բանկիր Խավիեր Հոլցին:

Բեզոսի անշարժ գույքի վերջին ձեռքբերումները գտնվում են Իվանկա Թրամփի եւ նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների, ինչպես նաեւ NFL-ի հայտնի պաշտպան Թոմ Բրեյդիի տների մոտ։

ԱՄՆ-ի ամենաթանկ շրջաններից մեկում գտնվող Ինդիան Քրիքն ունի ընդամենը 80 բնակելի տուն: Տանտերերն օգտվում են բացառիկ հարմարություններից, ներառյալ մասնավոր գոլֆի դաշտը եւ գյուղական ակումբը, որոնք ընդգծում են տարածքում շքեղ ապրելակերպը:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Բեզոսը մտադիր է քանդել առաջին երկու գույքը՝ հսկայական առանձնատուն կառուցելու համար: Սակայն այս ծրագիրը պաշտոնապես չի հաստատվել անձամբ նրա կողմից։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել