«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Մատրիցան» վերադառնում է. Warner Bros.-ը պաշտոնապես հայտարարել է նոր ֆիլմի աշխատանքների մեկնարկի մասին

12:15, 4 ապրիլի

Warner Bros.-ը պաշտոնապես հայտարարել է նոր «Մատրիցա» ֆիլմի աշխատանքների մեկնարկի մասին՝ այս անգամ ռեժիսոր Դրյու Գոդարդի հետ, որի աշխատանքներից են «Մարսեցին», «Անտառի խրճիթը» եւ «Համաշխարհային պատերազմ Z»-ը:

Ընկերությունը հայտարարել է, որ Գոդարդը ընտրվել է նոր «Մատրիցա» գեղարվեստական ​​ֆիլմի սցենարի եւ ռեժիսորական աշխատանքի համար: Սա կլինի «Մատրիցա»-ի առաջին ֆիլմը, որին անմիջական մասնակցություն չեն ունենա ստեղծողները՝ Լանա եւ Լիլի Վաչովսկիները, թեեւ Լանա Վաչովսկին նոր մասում կծառայի որպես գործադիր պրոդյուսեր:

Սյուժեի մանրամասները գաղտնի են պահվում, սակայն ստուդիան ասում է, որ Գոդարդը նոր մոտեցում է առաջարկել ֆիլմաշարին:

«Դրյուն եկավ Warner Bros. մի նոր գաղափարով, որը մենք բոլորս կարծում ենք, որ անհավատալի միջոց կլինի շարունակելու «Մտրիցա» ֆիլմաշարը, միաժամանակ հարգանքի տուրք կմատուցի այն ամենին, ինչ Լանան ու Լիլին սկսել են ավելի քան 25 տարի առաջ»,- ասել է Warner Bros. Motion Pictures պրոդյուսերական ընկերության նախագահ Ջեսսի Էրմանը,-«Warner Bros Discovery-ի ամբողջ թիմը ոգեւորված է, որ Դրյուն նկարահանելու է նոր «Մատրիցա» ֆիլմ՝ ավելացնելով իր տեսլականը»:

Ավելի քան 25 տարի առաջ թողարկված «Մատրիցան» գրավեց հանդիսատեսի ուշադրությունն իր ապշեցուցիչ սյուժեով, ցնցող հատուկ էֆեկտներով եւ Կիանու Ռիվզի հիանալի խաղով: Ֆիլմը, որի սցենարիստն ու ռեժիսորները Վաչովսկիներն են, այն մասին է, որ մեր աշխարհը մոդելավորված իրականություն է, որտեղ մարդիկ օգտագործվում են որպես մարտկոցներ: Ֆիլմը հաղթել է «Օսկարի»՝ «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Մոնտաժ» եւ «Ձայնային մոնտաժ» անվանակարգերում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել