Թողարկվել է «Սյոգուն» սերիալը՝ 80-ականների համանուն սերիալի ռիմեյքը, որը նկարահանվել է վեպի հիման վրա։
Սերիալը պատմում է խաղաղօվկիանոսյան նավաստու մասին, ում նավը խորտակվում է Ճապոնիայի ափերի մոտ՝ դարձնելով նրան երբեւէ այդ երկիր այցելած առաջին անգլիացին։ Շուտով Ադամսն ու նրա օգնականը ծառայում են սյոգունի մոտ՝ դառնալով սամուրայներ։ Օրիգինալ սերիալը ստացել է բազմաթիվ մրցանակներ՝ «Ոսկե գլոբուսից» մինչեւ «Էմմի», եւ ժամանակին շատ տարածված է եղել:
Եվ չնայած մինչ այժմ թողարկվել է ժամանակակից ռիմեյքի ընդամենը 7 դրվագ, սերիալն արդեն իսկ շահել է հեռուստադիտողների եւ քննադատների սերը․ շատերը «Սյոգուն»–ի նախնական հաջողությունը համեմատում են «Գահերի խաղ»–ի գրանցած հաջողության հետ։
Սերիալի գլխավոր դերը խաղացել է Հիրոյուկի Սանադան, որը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Ռոսոմախա»-ն եւ «Ջոն Ուիք»-ը։
Շոուի բարձր վարկանիշն ու գովասանքները գալիս են մի քանի հիմնական գործոններից: Նախ, ռիմեյքը նոր հայացք է նետում հերոսին և իրադարձություններին՝ պահպանելով նախնական ավանդույթը: Եթե սկզբնական սերիալում բոլոր հիմնական իրադարձությունները կապված էին գլխավոր հերոսի հետ, ապա ժամանակակից տարբերակում մյուս հերոսների կերպարային սյուժեները նույնքան ակտիվ են զարգանում, որքան գլխավորինը:
Մեծ նշանակություն ունի նախագծի բյուջեն, որը հնարավորություն է տվել տեսարաններն ավելի գունեղ ու հիշարժան դարձնել։ Ժամանակակից տարբերակում կադրերն ավելի մասշտաբային են ու գեղարվեստական: Բնական է՝ ստուդիայի հնարավորությունները դա թույլ են տալիս:
Սերիալի եւ «Գահերի խաղի» միջեւ հեռուստադիտողների համեմատությունները բխում են մեծ քանակությամբ ինտրիգներից եւ քաղաքական դավադրություններից: Եթե սկզբնական սյուժեում դա ցուցադրվում էր միայն մի կողմից, ապա ժամանակակից ադապտացիայի մեջ իշխանության համար ինտրիգները պտտվում են մի քանի կերպարների շուրջ, ինչը հեռուստադիտողին էլ ավելի է ընկղմում հարաբերությունների խճճված թելի մեջ։
Ճապոնացիները արյունոտ տեսարանների վարպետ են, ինչը պարզ երեւում է սերիալում։ Միայն այն տեսարանը, որտեղ մարդասպանը կտրում է իր զոհերի գլուխները, եւ նրանք արյունահոսում են, հնարավորինս բնական է նկարահանվել, եւ ստիպում է, որ ցանկանաս հետ տալ ու կրկին նայել այն: Ոչ միայն բռնության տեսարաններն են ցնցող, այլեւ համայնապատկերային կադրերն ու խոշոր պլանները․ սամուրայների պատկերները, ճապոնական բնապատկերները եւ հերոսների դեմքերի խոշոր պլանները հաճախ գրավում են դիտողի ուշադրությունը: Չնայած ակնհայտ տեսողական մինիմալիզմին, որոշ կադրեր ստիպում են ձեզ կանգ առնել եւ ուսումնասիրել դետալները: Ավելին, սյուժեի դանդաղ ընթացքը թույլ է տալիս դա անել կադրերը վայելելով։
«Սյոգուն»-ի վառ, թարմ եւ ուժեղ մեկնարկն այնքան խոստումնալից է, որ վերջնական դրվագի թողարկմանն ընդառաջ կարելի է ակնկալել օվացիաներ։ Այնուամենայնիվ, ինչպես հաճախ է պատահում, շփոթվելու վտանգ կա, եթե կենտրոնանաք միայն պատկերի եւ քաղաքական ինտրիգների վրա:
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը