Եթե ցանկանում եք թանկարժեք գինի վայելել այնպիսի հայտնիների ընկերակցությամբ, ինչպիսիք են Լեբրոն Ջեյմսը, Կառլոս Սանտանան եւ Դենի Դե Վիտոն, ապա դա ձեզ կոպեկներ կարժենա։ Էլիտար ակումբի անդամ դառնալու համար, ի տարբերություն հայտնիների, պետք է 20000 դոլարի չափով մուտքավճար տաք։
Խոսքը New York Vintners գինու բացառիկ ակումբի մասին է։ 2006 թ-ին հիմնված առցանց գինու խանութը չորս տարի առաջ վերածվեց սոցիալական ակումբի, որը համախմբում է մոտ 70 գինու սիրահարների, ովքեր հաղթահարել են ընդունելության գործընթացը:
«Այստեղ պապարացիներ չկան, եւ մեզանից ոչ ոք չի լուսանկարում հեռախոսներով»,-The Post-ին ասել է ակումբի անդամ Թիմոթի Փարքսը:
«Դուք գալիս եք այստեղ եւ խմում NBA-ի աստղերի հետ, լսում եք ռեփ կամ Լիլ Ուեյնին եւ վայելում եք աշխարհի լավագույն բուրգունդյան գինիները»,- նշել է նա: Բայց նախքան էլիտար ակումբին միանալը, դուք պետք է թեստ անցնեք:
«Մենք չենք փորձում բացառիկություն ստեղծել: Մենք փորձում ենք ներառականություն ստեղծել, բայց՝ մեկ թեմայի շուրջ»,-The Post-ին բացատրել է New York Vintners-ի սեփականատեր 51-ամյա Շեյն Բենսոնը:
Vintners-ը չի գովազդվում սոցիալական ցանցերում։ Մարքեթինգը սահմանափակվում է բանավոր խոսքով:
SoCal Hard Eights Major League Pickleball-ի համահիմնադիր Փարքսը խմբին միացել է 2021 թվականին:
«Ոչ թե դուք եք հայտ ուղարկում, այլ մենք ենք ձեզ հրավիրում»,-ասում է նա,- «Ընդունելության գործընթացն անսովոր է։ Ես մի շարք մեծահարուստների, միլիարդատերերի եմ տեսել, որ գալիս են ու ասում՝ «Օ, ես կմիանամ, ի՞նչ արժե՝ 20 հազար դոլա՞ր, 50 հազա՞ր, 100 հազա՞ր դոլար, միլիո՞ն: Ինձ չի հետաքրքրում, ես կմիանամ»: Եվ դա ամենաարագ ճանապարհն է, որպեսզի քեզ չհրավիրվեն։ Մեզ հետաքրքրում է միայն հիանալի գինին, հարգանք ցուցաբերելը, միասին լավ ժամանակ անցկացնելը եւ ցուցամոլ չլինելը»,-հավելել է նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ