Vacheron Constantin-ի Égérie – The Pleats of Time կոնցեպտային ժամացույցը, որը ներկայացված է Watches And Wonders 2024-ին, իր բույրն է հաղորդում ժամանակի ընթացքին: Դա հնարավոր է դարձել շվեյցարական ժամացույցների ընկերության, փարիզյան կուտյուրյե Յիկինգ Ինի եւ հայտնի պարֆյումեր Դոմինիկ Ռոպիոնի համագործակցության շնորհիվ, հայտնում է Vogue-ը։
37 մմ տրամաչափով վարդագույն ոսկուց ժամացույցը հմայում է իր նրբագեղությամբ եւ շրջանակի վրա ադամանդների շլացուցիչ շարքով, ինչպես նաեւ՝ յասամանագույն թվատախտակով, որն ընդգծում է Լուսնի փուլերը: Բացի գրավիչ գեղագիտությունից, ժամացույցը ուշադրություն է գրավում հատուկ բույրով, որը թափանցում է հենց թեւկապի մեջ:
Ropion-ը ստեղծել է օրիգինալ բուրմունք, որը պատահականորեն փոխազդում է կրողի հետ՝ մաշկի հետ շփման ժամանակ կամ շարժման ընթացքում: Բույրն ունի նարդոսի եւ նարնջի երանգներ, որոնց հաջորդում են տուբերոզը եւ իլանգ-իլանգը:
Ժամացույցը, որն ունի մարգարտյա թվատախտակ, լրացվում է Haute Couture օրիգինալ թեւկապով, որը զարդարված է նրբագեղ ասեղնագործությամբ եւ մարգարտյա բեկորներով: Սա աշխարհում առաջին օծանելիքով ժամացույցն է:
Հավաքածուն ներառում է երկու ժամացույց՝ մեկը բուրմունքով, իսկ երկրորդը 100 կտորից բաղկացած բացառիկ սահմանափակ թողարկում է, որի հետեւի մասում փորագրված է Յիկինգ Ինի անունը: Հավաքածուն ներառում է նաեւ երեք հավելյալ թեւկապներ, որոնք մշակվել են բարձր նորաձեւության դիզայների կողմից:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:35, 21 մայիսի
Կաննում կայացել է Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ամերիկյան ֆիլմի ցուցադրությունը23:24, 21 մայիսի
Մարտին Սկորսեզեն դստեր հետ հայտնվել է TikTok-ի հումորային տեսանյութում22:29, 21 մայիսի
Ամերիկուհին, ով պնդում է, որ ամուսնացել եւ բաժանվել է ուրվականից, այժմ որդեգրել է «դիվահար» ծաղրածուի21:04, 21 մայիսի
Wine Story. Ոչ ալկոհոլային գինիներ՝ այս տարվա թրենդը20:24, 21 մայիսի
Անահիտ Սիմոնյանի համարձակ զգեստն ու Ադելի «Easy on me» երգի cover-ը՝ երգչուհու մեկնաբանությամբ (ֆոտո/վիդեո)19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ