«Եվրատեսիլ» երգի մրցույթի ինստագրամյան էջում նոր հոլովակ է հայտնվել Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի մասնակցությամբ։ Տեսանյութում խմբի անդամները՝ Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը, կիսվում են իրենց «թաքնված» տաղանդներով՝ զարմացնելով մրցույթի երկրպագուներին։ Ժակլինն, օրինակ, ցուցադրում է, թե ինչպես է կարողանում վարպետորն կրկնօրինակել աքլորի ձայնը, իսկ Լուին կիսվում է իր «կախարդական» մատների հմտություններով։ Ժակլինը նաեւ խոսում է երաժշտական գործիքների հանդեպ Լուիի տաղանդի մասին՝ նշելով, որ վերջինը մի շարք գործիքների է տիրապետում։ Անդրադառնալով իրենց խմբի ամենասիրելի երգին՝ երգչուհին մրցույթի երկրպագուների համար կատարում է Կոմիտասի «Կաքավիկը»։
«Լադանիվա»-ն «Եվրատեսիլ 2024»-ին ներկայանալու է «Ժակո» երգով, որի տեսահոկովակը մրցույթի պաշտոնական յութուբյան էջում արդեն հատել է 3 միլիոն դիտումի սահմանը եւ շարունակում է մնալ «Եվրատեսիլ 2024-ի» ամենադիտված տեսահոլովակների շարքում։
Посмотреть эту публикацию в Instagram
Ավելի վաղ, NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում խոսելով իրենց երգի հաղորդագրության մասին՝ Ժակլինը նշել էր․
«Խոսքերն իմ անձնական փորձառությունների արդյունքում են ծնվել, որովհետեւ երբ ես էի փոքր, ինձ շատ էին ասում, որ պիտի ինձ «խելոք պահեմ», շատ չխոսեմ, եւ այլն։ Ու ինձ թվում է, որ սա շատ աղջիկների հետ է պատահում։ Ես էլ իմ երգով փորձում եմ ոգեշնչել նրանց՝ լինել ազատ ու «պարել անկախ այն հանգամանքից, թե մարդիկ ինչ կասեն»։
Հավելենք, որ «Լադանիվան» հանդես է գալու «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 8-րդ համարի ներքո։ Մրցույթն այս տարի անցկացվելու է մայիսի 7-ին, 9-ին եւ 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ